Նորություններ
Տեղեկացում 20.10.2021
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ին, Արարատի քաղաքապետարանում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, Հովտաշեն համայնքում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, Բերքանուշ համայնքում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը:

Արմաշում գործարկվելու է շչակ 20.10.2021
Հարգելի՛ քաղաքացիներ, եղեկացնում ենք, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-12:00, Արարատի մարզի Արմաշ համայնքում մարզի փրկարարական վարչության կողմից անցկացվելու է ուսումնավարժանք, որի ժամանակ գործարկվելու է նաև համայնքում առկա էլեկտրաշչակը: Բնակչությանը խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում սեպտեմբերին գրանցված ծնունդների վերաբերյալ 19.10.2021
Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի օգոստոս ամսին ծնվել է 165 երեխա՝ 83 տղա, 82 աղջիկ:

Դպրոցական արձակուրդների ժամանակացույց 18.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: 2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021 թ....

Մարզպետը Արարատ քաղաքային համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին 18.10.2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր Արարատ քաղաքային համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Ասլան Ավտիսյանին: Մարզպետը շնորհավորել է քաղաքապետի պաշտոնակատարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով համայնքի նախկին ղեկավար Հայկ Հայկյանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքների համար։ «Ամենքս մեր տեղում մեր աշխատանքով շարունակենք համայնքի զարգացման գործընթացը: Վստահ եմ՝ աշխատանքները նույն...

«Նոյ. կյանքս՝ ի սեր հայրենիքիս» 15.10.2021
Արարալեզ համայնքի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված համայնքից Արցախյան վերջին պատերազմում զոհված Նոյ Թևոնյանի հիշատակին: Ցերեկույթի ժամանակ ներկայացվել է «Նոյ. կյանքս՝ ի սեր հայրենիքիս» գիրքը, որտեղ տեղ է գտել հերոսի կյանքի պատմությունը, կատարած սխրանքներն ու վերջինիս նվիրված չափածո ստեղծագործությունները, որոնք գրվել են Նոյի ծնողների՝ Լյովա և Գայանե Թևոնյանների, ինչպես նաև այլ ստեղծագործողների կողմից։ Կարոտով բոլորը հիշում են ու Նոյին ներկայացնում...