Նորություններ

Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով 27.10.2021
Արարատի մարզի Մասիս համայնքը շուտով ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով: Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ համայնքի Արտաշատյան խճուղի, Պ. Սևակ, 2-րդ և Պ. Պետրոսյան փողոցները նույնպես կգազաֆիկացվեն: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում գազաֆիկացված տնտեսություննրի թիվը կավելանա 40-ով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 13 միլիոն ՀՀ դրամ: Աշխատանքները նախատեսված են ավարտին...

Բարեկարգվում են Արարատ համայնքի փողոցները 26.10.2021
Ընթացքի մեջ են Արարատի մարզի Արարատ համայնքի Կայարանային, Կայարանային նրբ., Գայի, Իսակով, Իսահակյան, Շ․ Գրիգորյան, Սայաթ-Նովա, Օղակաձև, Արարատյան, Պ․ Սևակ, Հաղթանակի, Րաֆֆու, Թևոսյան, Կոլխոզնիկների փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Համայնքի փողոցների բարեկարգման ծրագիրն իրականացվում է Կառավարության սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ: Շինարարությունն իրականացնում է «Արարատ ճանշին» ընկերությունը:

Տուժածների տարահանում, հրդեհի մարում. Արարատի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական վարժանքներ 22.10.2021
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի համապատասխան որոշումը՝ Արարատի մարզում անցկացվել են հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ: Գործնական աշխատանքները տարվել են մարզի Արմաշ և Վեդի համայնքներում: Վեդի քաղաքում, ըստ սցենարի, հրդեհ էր բռնկվել կիսափլուզված շենքերից մեկում: Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարահանել են տուժած բնակիչներին, կանխել գազի արտահոսքը և մարել բռնկված...
Տեղեկացում 20.10.2021
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ին, Արարատի քաղաքապետարանում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, Հովտաշեն համայնքում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, Բերքանուշ համայնքում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը:

Արմաշում գործարկվելու է շչակ 20.10.2021
Հարգելի՛ քաղաքացիներ, եղեկացնում ենք, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-12:00, Արարատի մարզի Արմաշ համայնքում մարզի փրկարարական վարչության կողմից անցկացվելու է ուսումնավարժանք, որի ժամանակ գործարկվելու է նաև համայնքում առկա էլեկտրաշչակը: Բնակչությանը խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում սեպտեմբերին գրանցված ծնունդների վերաբերյալ 19.10.2021
Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի օգոստոս ամսին ծնվել է 165 երեխա՝ 83 տղա, 82 աղջիկ: