Նորություններ

ՀԵՐՔՈՒՄ 17.06.2024
Mediahub.am լրատվամիջոցում հրապարակված տեղեկատվությունը, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն: Մասնավորապես, մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար» ամբողջությամբ ապատեղեկատվություն է։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և սահմանային իրավիճակին առնչվող խուճապային տեղեկություններ հրապարակելուց։

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել իրազեկող հանդիպում Արցախից բռնի տեղահանված և Արարատի մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ: Հանդիպմանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Հովհաննես Ուրֆալյանը, մարզպետի խորհրդականներն ու այլք։ Հովհաննես Ուրֆալյանը քաղաքացիներին է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական...

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Արարատի մարզ 07.06.2024
Օրերս աշխատանքային այցով Արարատի մարզում էր գտնվում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Պաշտպանը հանդիպել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ, քննարկել մարզում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր։ Այնուհետև Անահիտ Մանասյանն այցելել է Դիմիտրով բնակավայր: Շրջայցի ընթացքում Պաշտպանը զրուցել է բնակիչների, այդ թվում՝ ասորական համայնքի ներկայացուցիչների հետ, լսել է նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները, հաշվառել դրանք՝ հասցեավորման և լուծման ուղիներ...

Տեխնիկական նոր միջոցների ներդրում Արտաշատ և Վեդի համայնքներում 06.06.2024
Արտաշատ և Վեդի համայնքներում բարեկարգման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև կոմունալ սպասարկան ծառայության որակը բարելավելու նպատակով ձեռք են բերվել տեխնիկական նոր միջոցներ: Արտաշատի համայնքապետարանի ավտոպարկը համալրվել է բազմաֆունկցիոնալ երկու էքսկավատորներով և աղբատար երկու մեքենաներով: Իսկ Վեդի համայնքում «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը համալրվել է բազմաֆունկցիոնալ էքսկավատոր-բեռնիչով (CASE մակնիշի, 2024թ. արտադրության) և...

Կայացել է «Ճանապարհ դեպի արև» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը 06.06.2024
Արարատի մարզի Բաղրամյանի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Ճանապարհ դեպի արև» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը: Խաղին ներկա են գտնվել Արարատի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, բարերարներ: ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ողջունելով խաղի մասնակիցներին, ընդգծել է շարունակական կրթության կարևորությունը: Նա նաև այդ հարցում...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ներկայացրել է 2023 թվականի բյուջեի կատարողականը 06.06.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է Արարատի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի բյուջեի կատարողականը։ Մարզի ղեկավարը պատասխանել է նաև պատգամավորների՝ մարզին առնչվող տարբեր հարցերին։