Նորություններ

Արտաշատ համայնքում կառուցվում են 7 մանկապարտեզներ 30.01.2025
Արտաշատ համայնքի 7 բնակավայրում Կառավարության սուբվենցիոն ծրագրով կառուցվում են մանկապարտեզներ։ Շինարարական ակտիվ եռուզեռ է Այգեպատում, Մրգանուշում, Բուրաստանում, Ջրաշենում։ Մյուս երեք բնակավայրերում՝ Արտաշատ քաղաքում, Կանաչուտում և Լանջազատում աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։ Մանկապարտեզների կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 2,5 միլիարդ դրամ է։ Գումարի 70%–ը հատկացնում է Կառավարությունը, 30%–ը համայնքի մասնաբաժինն է։ Այգեպատում, Մրգանուշում,...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Բանակի կազմավորման 33–րդ տարեդարձի առիթով 28.01.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել Հայոց Բանակի կազմավորման 33-ամյակի առիթով։ Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, զինվորներ, սպաներ, հրամանատարներ, գեներալներ, երկրապահ կամավորականներ, շնորհավորում եմ մեզ համար շատ կարևոր այս օրվա՝ Հայոց Բանակի կազմավորման 33-ամյակի առիթով։ Հայ զինվորն է ձևավորել բանակը և ապացուցել նրա գոյության իրավունքը ոչ միայն թղթի վրա, այլև կռվի դաշտում: Ի դեմս բոլոր փորձություններին՝ ձեր սխրանքն է գալիս ապացուցելու, որ մեր պայքարն...

Հիմնանորոգվել է Դարբնիկի կամուրջը 24.01.2025
Հիմնանորոգվել է Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) - Մասիս - /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ9+800-ում գտնվող (Դարբնիկ բնակավայրի մոտ, Արարատի մարզ) կամուրջը։ Կամրջի երկարությունը մոտ 46մ է, լայնությունը՝ 13.7մ։ Հիմնանորոգման շրջանակում ամրացվել են հենարանները, նորոգվել է երթևեկելի մասը, տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, բարեկարգվել են մայթերը, կատարվել են նաև այլ աշխատանքներ։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աղբյուրը՝ Ճանապարհային...

Պարույր Սևակի տուն–թանգարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված գրողի 101–ամյակին 24.01.2025
Հայ մեծանուն բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակն այսօր կդառնար 101 տարեկան: Պարույր Սևակի տուն-թանգարանում ավանդույթի համաձայն նշվել է գրողի ծննդյան օրը: Ցերեկույթին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Արարատի մարզպետի աշխատակազմից, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, արվեստագետներ, համայնքի բնակիչներ: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Սևակի շիրիմին, վերհիշել բանաստեղծի կյանքի պատմությունն ու ստեղծագործությունները: Այսօր տեղի է ունեցել նաև «Ընթացք և վերելք» գրքի...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանին 22.01.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նրա ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն ու Մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Վարդան Սաֆարյանը։ Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպանին ևս մեկ անգամ մարզ այցելելու համար։ «Մեզ համար շատ ուրախալի է ֆրանսիական կողմի հետ...

Մարզպետը ՏԿԵՆ–ում մասնակցել է խորհրդակցության 17.01.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ներկա է գտնվել մարզպետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, որը գլխավորել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Խորհրդակցության օրակարգային առաջին հարցով քննարկվել են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին համայնքային թիմերի մասնակցության վերաբերյալ հարցեր։ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկ քաղաքում։ Օրակարգի մյուս հարցերը վերաբերել...


