Նորություններ

«Մոսկվայի տուն» կենտրոնն ու Արարատի մարզպետարանը կխորացնեն համագործակցությունը 12.02.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպել է Երևանում գործող «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ: «Մոսկվայի տուն» կենտրոնը Արարատի մարզպետարանի խնդրանքով առաջիկայում ռուսերեն դասագրքեր կնվիրի մարզի Վերին Դվին և Դիմիտրով համայնքների երկու դպրոցներին, որտեղ կան նաև ռուսական ուսուցման դասարաններ, ինչի համար մարզպետը շնորհակալություն է հայտնել կենտրոնի տնօրենին: Ի թիվս մի շարք այլ հարցերի, վերջիններս քննարկել...

Հանրային քննարկում՝ Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման նախագծի վերաբերյալ 11.02.2020
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ 2020 թվականի փետրվարի 19-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի վարչական շենքում (Կենտրոնական հրապարակ թիվ 4) տեղի կունենա Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին հանրային քննարկում): Քննարկումը բաց է բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Մասիսի...

ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ հաստատվեց սպանդանոցների կառուցման համար տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ որոշումը: Մասնավորապես՝ որոշվեց, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն: Առաջինը՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, երկրորդ՝ միս տեղափոխող մեքենաների համար...

Մարզի որոշ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են 07.02.2020
Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում Արարատի մարզի երկու ճանապարհահատվածներում՝ Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ) և Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ)‚ շարունակվում են վերականգնման աշխատանքները։ Նշված ճանապարհահատվածների վերականգնումը կավարտվի 2020թ. ընթացքում։ Այս ծրագրի շրջանակներում 2019 թվականին հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Արարատի մարզի հետևյալ ճանապարհահատվածները՝ - Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4...

Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցում անցկացվում է ջեռուցման համակարգ 06.02.2020
ՀՀ Արարատի մարզպետարանը հետևողական աշխատանքներ է իրականացնում մարզի հանրակրթական դպրոցները ջեռուցման լոկալ համակարգով ապահովելու ուղղությամբ: Տեղեկացնում ենք, որ Արարատ քաղաքի 549 աշակերտ ունեցող թիվ 5 միջնակարգ դպրոցում նույնպես անցկացվում է լոկալ ջեռուցման համակարգ: Այն իրականացվում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական աջակցությամբ և «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ֆինանսավորմամբ: Նշենք, որ Արարատի մարզում կա 112 դպրոց: Դպրոցներից 87-ը տաքացվում են լոկալ ջեռուցման...

Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 06.02.2020
Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ամենատարբեր հարցերով մարզպետարան էր դիմել 7 քաղաքացի: Նրանց հետ հանդիպել են մարզպետ Գարիկ Սարգսյանը, մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանն ու ստորաբաժանումների ղեկավարները: Քաղաքացիները հիմնականում դիմել են սոցիալական, քաղաքաշինական և այլ ոլորտներին վերաբերող հարցերով: Հիշեցնենք, որ մարզպետարանում քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում...