Նորություններ
Լուսավորվեցին Մասիս քաղաքի 5-10-րդ փողոցները 25.12.2019
Մասիս քաղաքում ևս ավարտվել են արտաքին լուսավորման նոր ցանցի կառուցման աշխատանքները. համայնքի 5-10-րդ փողոցներում և Արարատյան փողոցի մի հատվածում սուբվենցիոն ծրագրով տեղադրվել են 60 և 40 վատանոց լամպեր:
Մարզի 40 դպրոցներ համալրվել են մարզական գույքով 25.12.2019
Արարատի մարզի 40 դպրոցներ համալրվել են նոր մարզական գույքով: Գույքը տրամադրվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Մարզական գույքով ապահովում» ծրագրի շրջանակներում: Այսպիսով՝ դպրոցները ձեռք են բերել մարմնամարզական պտղաձողեր, կամրջակներ, մագլցման պարաններ, ներքնակներ, բարձրացատկի կանգնակներ և ձողեր, մարմնամարզական ցատկերի սարքեր (այծիկներ): Դպրոցները մարզագույքերով ապահովելը շարունակական բնույթ է կրելու:
Աբովյան համայքնում ավարտվել է դեռևս օգոստոսին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերից մեկը 25.12.2019
Գրեթե ավարտին են մոտենում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Աբովյան համայնքում իրականացվող սպորտային խաղադաշտի կառուցման աշխատանքները, իսկ մեկ այլ՝ կրկին սուբվենցիոն ծրագրով, այստեղ արդեն իսկ կյանքի է կոչվել արտաքին լուսավորության նոր ցանցի կառուցումը: Առաջին՝ 5 մլն. 469 հազ. 85 դրամ արժողությամբ ծրագրով ( համայնք՝ 70 %, ՀՀ կառավարություն՝ 30 %) անց է կացվել 3 և ավելի մետր երկարությամբ ցանկապատ, կատարվել են բետոնապատման աշխատանքներ, խճապատվել է շրջակայքը, կառուցվել է տաղավար: Եղանակի...
Տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը 25.12.2019
Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որն անցկացրել է մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ մարզպետը շնորհավորել է Տափերական համայնքի նորընտիր ղեկավար Կարեն Խաչատրյանին՝ նրան մաղթելով բեղուն աշխատանք: Անցնող տարին մարզի համար հատկապես կարևորվել է ճանապարհաշինությամբ: Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացին՝ մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունում խորհրդական Լևոն Գրիգորյանը նշել է, որ...
Ավարտական փուլում է գտնվում Արարատ գյուղական համայնքի մշակույթի տան հիմնանորոգումը: 24.12.2019
1960-ական թթ. շահագործման հանձնված Արարատի մշակույթի տանը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել են մեծ ու փոքր դահլիճները,աշխատասենյակները, գրադարանը, առանձնացվել է ընթերցասրահ, սենյակներ են հատկացվել ռոբոտաշինության, վոկալի խմբակների, տարեցների ժամանցը կազմակերպելու համար: Բացի այդ, 30% ՀՀ կառավարության և 70% համայնքային բյուջեից հատկացված միջոցներով հիմնանորոգվող մշակույթի տանը կառուցվել է մինչ այդ գոյություն չունեցող սանհանգույց, անցկացվել է ջրահեռացման համակարգ:
Ավարտվել է սուբվենցիոն ևս մեկ ծրագիր 24.12.2019
Արարատի մարզի Նիզամի համայնքի կենտրոնական փողոցն է, որն ասֆալտապատվել է համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով: Ճանապարհահատվածի բարեկարգման համար ծախսվել է 28 մլն ՀՀ դրամ, որի 45%-ը հատկացվել է պետական բյուջեից, 55% -ը՝ համայնքային: Հիշեցնենք, որ մարզում այս տարի սուբվենցիոն 58 ծրագիր ունենք, որոնցից 24-ով իրականացվել է ասֆալտապատում: