Նորություններ

Կստեղծվի սոցիալական շտապ օգնության համակարգ 02.03.2020
Սոցիալական ծառայությունների որակի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է սոցիալական շտապ օգնության համակարգի (այդ թվում՝ մթերային բանկի) ձևավորում: Համակարգի ձևավորումը թույլ կտա արտակարգ՝ կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակներում հայտնված, անհետաձգելի օգնության կարիք ունեցող անձանց (ընտանիքներին) սոցիալական խնդիրների լուծման հարցում արագ արձագանքել: Վերոնշյալ ծրագրի տեղայնացման նպատակով Արարատի...
Տեղեկացում 02.03.2020
Մարտի 2-ին, ժամը 12:00-ին, Արևշատի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Մարտի 3-ին, ժամը 15:00-ին, Լուսառատի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Մարտի 9-ին, ժամը 16:00-ին, Ոստանի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը:

Մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը 28.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը: Արդեն մեկնարկել է հայտերի հավաքագրման գործընթացը: Մարզային փուլին մասնակցելու համար ընտանիքները պետք է հայտերը ներկայացնեն մարզպետարան մինչև ս/թ հունիսի մեկը: Մրցույթի մարզային ընտրական փուլն անցկացվելու է հունիսին: Հիշեցնենք, որ անցած՝ 2019 թվականին, «Լավագույն մարզական ընտանիք»...

Ֆորում՝ «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով 28.02.2020
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ, այսօր Արարատի մարզում կազմակերպել էր «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով ֆորում, որին մասնակցում էին Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը, ավագանիներում ներգրավված կին անդամներ, ոլորտային նախարարությունների և այլ պետական...

Արտաշատի ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է 27.02.2020
Արտաշատի ԲԿ-ի ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձ բարձրացվել է: Դա հնարավոր է դարձել տարիներ շարունակ բուժկենտրոնում կուտակված պարտքերը զրոյացնելու արդյունքում: Ի դեպ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարականով՝ ԲԿ-ում հունվար ամսվա արդեն վճարված աշխատավարձերի համար կկատարվի վերահաշվարկ և կվճարվի տարբերությունը: Հիշեցնենք, որ Արտաշատի ԲԿ-ն ունեցել է 216 մլն ՀՀ դրամ պարտք, որը մարվել է 2019 թվականին: Անցած տարի այս բուժհաստատությունում կրկնակի ավելացել են նաև վճարովի...

Արարատի մարզում մեծ շուքով կկազմակերպվի ծիրանի փառատոն 26.02.2020
ՀՀ Արարատի մարզում 2020 թվականին մեծ շուքով կնշվի ծիրանի փառատոնը: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Ծիրանը Հայաստանում առաջինը հասնում է Արմաշի և Սուրենավանի հատվածում, այդ իսկ պատճառով այս տարի նախատեսում ենք մեծ շուքով ծիրանի փառատոն կազմակերպել: Աշնանն էլ կնշենք բերքի տոնը» ,- նշել է Արարատի մարզպետը։ Անդրադառնալով մարզի հյուրատների և հյուրանոցների ոլորտին՝ մարզպետը շեշտել է, որ այս պահին մարզում չկան...


