Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու փոխվարչապետն այցելել են մարզում կառուցվող դպրոցների շինհրապարակներ

Մարզպետն ու փոխվարչապետն այցելել են մարզում կառուցվող դպրոցների շինհրապարակներ 10.02.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ աշխատանքային այցով եղել է մարզի Պարույր Սևակ, Վանաշեն, Վերին Դվին, Այգեստան և Հայանիստ բնակավայրերում։ Մարզի ղեկավարն ու փոխվարչապետը հետևել են Կառավարության մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրի շրջանակներում վերոնշյալ բնակավայրերում կառուցվող դպրոցների շինաշխատանքներին։ Դպրոցները կառուցվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Սահմանամերձ Պարույր Սևակ բնակավայրում...

Արարատի մարզպետն ընդունել է Հայաստան այցելած ֆրանսիական պատվիրակությանը

Արարատի մարզպետն ընդունել է Հայաստան այցելած ֆրանսիական պատվիրակությանը 07.02.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է ՄԱԶԾ (Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր) «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին և ներկայացուցիչներ՝ Հայաստանում Ֆրանսիայի...

Արտաշատ համայնքում կառուցվում են 7 մանկապարտեզներ

Արտաշատ համայնքում կառուցվում են 7 մանկապարտեզներ 30.01.2025

 Արտաշատ համայնքի 7 բնակավայրում Կառավարության սուբվենցիոն ծրագրով կառուցվում են մանկապարտեզներ։ Շինարարական ակտիվ եռուզեռ է Այգեպատում, Մրգանուշում, Բուրաստանում, Ջրաշենում։ Մյուս երեք բնակավայրերում՝ Արտաշատ քաղաքում, Կանաչուտում և Լանջազատում աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։ Մանկապարտեզների կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 2,5 միլիարդ դրամ է։ Գումարի 70%–ը հատկացնում է Կառավարությունը, 30%–ը համայնքի մասնաբաժինն է։ Այգեպատում, Մրգանուշում,...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Բանակի կազմավորման 33–րդ տարեդարձի առիթով

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Բանակի կազմավորման 33–րդ տարեդարձի առիթով 28.01.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել Հայոց Բանակի կազմավորման 33-ամյակի առիթով։ Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, զինվորներ, սպաներ, հրամանատարներ, գեներալներ, երկրապահ կամավորականներ, շնորհավորում եմ մեզ համար շատ կարևոր այս օրվա՝ Հայոց Բանակի կազմավորման 33-ամյակի առիթով։ Հայ զինվորն է ձևավորել բանակը և ապացուցել նրա գոյության իրավունքը ոչ միայն թղթի վրա, այլև կռվի դաշտում: Ի դեմս բոլոր փորձություններին՝ ձեր սխրանքն է գալիս ապացուցելու, որ մեր պայքարն...

Հիմնանորոգվել է Դարբնիկի կամուրջը

Հիմնանորոգվել է Դարբնիկի կամուրջը 24.01.2025

 Հիմնանորոգվել է Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) - Մասիս - /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ9+800-ում գտնվող (Դարբնիկ բնակավայրի մոտ, Արարատի մարզ) կամուրջը։ Կամրջի երկարությունը մոտ 46մ է, լայնությունը՝ 13.7մ։ Հիմնանորոգման շրջանակում ամրացվել են հենարանները, նորոգվել է երթևեկելի մասը, տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, բարեկարգվել են մայթերը, կատարվել են նաև այլ աշխատանքներ։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աղբյուրը՝ Ճանապարհային...

Պարույր Սևակի տուն–թանգարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված գրողի 101–ամյակին

Պարույր Սևակի տուն–թանգարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված գրողի 101–ամյակին 24.01.2025

Հայ մեծանուն բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակն այսօր կդառնար 101 տարեկան: Պարույր Սևակի տուն-թանգարանում ավանդույթի համաձայն նշվել է գրողի ծննդյան օրը: Ցերեկույթին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Արարատի մարզպետի աշխատակազմից, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, արվեստագետներ, համայնքի բնակիչներ: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Սևակի շիրիմին, վերհիշել բանաստեղծի կյանքի պատմությունն ու ստեղծագործությունները: Այսօր տեղի է ունեցել նաև «Ընթացք և վերելք» գրքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-07 15:30:42