Նորություններ
Արտակարգ իրավիճակների հարգելի ծառայողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Դուք իրականացնում եք անգնահատելի ու հայրենանվեր աշխատանք՝ աղետներին դիմակայելու կամ դրանց հետևանքները հնարավորինս նվազեցնելու, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ճգնաժամային իրավիճակներում կառավարման մեծ հմտություններ ցուցաբերելով։ Դժվարին այդ ճանապարհի ընթացքում մաղթում եմ համբերատարություն, տոկունություն ու անսասան կամք, ինչպես նաև՝ նորանոր ձեռքբերումներ ու...

Պռոշյանի կոնյակի գործարանի Այգեստանի մասնաճյուղը սկսել է խաղողի մթերումը 03.09.2019
ՀՀ Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ից Պռոշյանի կոնյակի գործարանի Այգեստանի մասնաճյուղը սկսել է խաղողի մթերումը բոլոր խաղողագործներից։ Պահանջվող տեխնիկական սորտերն են՝ ✔️ռկածիթելի, կանգուն - 1 կգ-ը 155 դրամ, ✔️նռնենի, հաղթանակ կարմրահյութ - 1 կգ-ը 205 դրամ, ✔️սեղանի խոշորապտուղ - 1 կգ-ը 145 դրամով։
Տեղեկացում 03.09.2019
Սեպտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին, Սիսավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Զանգակատան համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: Սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մասիսի քաղաքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: Սեպտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին, Դաշտաքարի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: Սեպտեմբերի 12-ին, ժամը...

Գիտելիքի օրվա առիթով մարզպետն այցելել է Հ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց 01.09.2019
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Արտաշատի Հ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց: Մարզպետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին, ծնողներին և մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջույնի իր խոսքում Գարիկ Սարգսյանը նշել է. «Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա կապակցությամբ: Թող ուսումնական տարին բոլորիդ համար հաջողությամբ մեկնարկի: Ամենահզոր զենքը գիտելիքն է, մենք մեր երկիրը կարող ենք...

Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի օրվա առիթով 01.09.2019
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս տարի Արարատի մարզի հանրակրթական դպրոցներում ունենք 35. 550 աշակերտ, որոնցից 3650 առաջին դասարանցի, ՀՀ բուհեր ընդունված ուսանողների թիվը 594 է: Պետք է գիտակցեք, որ կրթությունն ամենահզոր զենքն է, որով միայն կարող եք առավել հզորացնել մեր երկիրը, քայլել աշխարհի՝ օրեցօր զարգացող տենդենցներին...

Լուսառատում բարերարների կողմից մարզադաշտը հիմնանորոգվում է 30.08.2019
Արարատի մարզի Լուսառատ համայնքի նախկին բնակիչներ Արմենն ու հայրը՝ Հակոբը, ովքեր այժմ բնակվում են Նիդերլանդներում, 23 տարի անց մի շարք լավ ծրագրերով վերադարձել են հայրական գյուղ: Հայր ու որդի նախկին ֆուտբոլիստներն իրենց ծննդավայրում ֆուտբոլի խաղադաշտը հիմնովին վերանորոգում են ՝ օգնելով այնտեղ առկա ֆուտբոլային մանկապատանեկան թիմերի զարգացմանը: Սա, թերևս, միակ լավ բանը չէ նրանց կողմից: Ընտանիքը դատարկաձեռն չի եկել Հոլանդիայից. իրենց հետ թիմերի 35 սաների համար բերել են մարզահագուստ՝...