Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգվում է Արտաշատի թիվ 6 մանկապարտեզի խոհանոցը

Վերանորոգվում է Արտաշատի թիվ 6 մանկապարտեզի խոհանոցը 30.08.2019

Արտաշատաի համայնքապետարանից տեղեկացնում են, որ Արտաշատի քույր քաղաք Քլամարի հետ համագործակցությամբ սկսվել են համայնքի թիվ 6 մանկապարտեզի խոհանոցի վերանորոգման աշխատանքները։ Շուտով մանկապարտեզը կունենա ամբողջովին նոր ու կահավորված խոհանոց։ Նշենք, որ մանկապարտեզում առաջիկայում կկատարվեն սանհանգույցի վերանորոգման և մի շարք այլ աշխատանքներ ևս։

Վերին Արտաշատում վերանորոգվում է մանկապարտեզի երկրորդ հարկը

Վերին Արտաշատում վերանորոգվում է մանկապարտեզի երկրորդ հարկը 29.08.2019

2019 թվականի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Վերին Արտաշատ համայնքում գործող ««Լուսնթագ» մանկապարտեզի երկրորդ հարկը: Կապիտալ վերանորոգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Մոտ 125 երեխա ունեցող մանկապարտեզի առաջին հարկն ու բակը բարեկարգվել են դեռևս տարիներ առաջ՝ համայնքի և մասնավորի հովանավորչությամբ: Ծրագրի մրցութային արժեքը 12 միլիոն 12 հազար դրամ է, որից 6 միլիոն 12 հազարը տրամադրում է համայնքը, 6 միլիոն՝ Կառավարությունը: Ըստ պայմանագրի՝ շինարարական...

Արարատի մարզպետը մասնակցել է նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը

Արարատի մարզպետը մասնակցել է նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը 28.08.2019

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը, որին ներկա են գտնվել նաև ոլորտային փոխնախարարներ։ Օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանին է զեկուցվել գործող ներմարզային երթուղիների, չսպասարկվող համայնքներից դեպի մարզկենտրոն և մարզի քաղաքներից դեպի Երևան ուղղություններով փաստացի ուղևորահոսքերի առկա ծավալներն ու ոլորտի առողջացման ուղղությամբ ձեռնարկված...

Մրգավետում հիմնանորոգվում է փողոցը

Մրգավետում հիմնանորոգվում է փողոցը 28.08.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Մրգավետ համայքնում մեկնարկել են փողոցի բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես՝ ասֆալտապատվում է կենտրոնական փողոցից դեպի դպրոց տանող Մաշտոցի փողոցը: Ներկայումս իրականացվում են մայթերի և ջրատար առուների եզրաքարերի, ասֆալտապատ ծածկույթի քանդման աշխատանքներ: Նախատեսվում է մինչև ուսումնական տարվա սկիզբ փողոցը հանձնել շահագործման: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 16 միլիոն...

Մարզպետն ու ՍԱՊԾ պետը ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում

Մարզպետն ու ՍԱՊԾ պետը ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում 27.08.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու  ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն  այսօր ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում ՝ մսի վաճառակետերում տիրող  սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու համար:  Որոշ տաղավարներում բացահայտվել են խախտումներ: ՍԱՊԾ պետը թ երությունները վերացնելու համար սահմանել է ժամկետ : Արարատի մարզպետը կարևորել է նման ստուգայցերի...

Տեղեկացում 27.08.2019

Օգոստոսի 29-ին, ժամը 16:00-ին, Այգավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: ***  Օգոստոսի 30-ին, ժամը 14:00-ին, Գետափնյայի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Օգոստոսի 30-ին, ժամը 15:00-ին, Բերքանուշի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու  նիստ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-15 16:39:10