Նորություններ

Նոր Կյանք համայնքում խմելու նոր ջրագիծ է անցկացվում 31.07.2019
ՀՀ Արարատի մարզի համայնքներում ընթացքի մեջ են և ավարտին են մոտենում առաջնահերթ լուծում պահանջող մի շարք ծրագրեր: Այս ծրագրով Նոր Կյանք համայնքում կառուցվում է 5418 մետր երկարությամբ ջրագիծ, ոը կսպասարկի 400 տուն, արդյունքում՝ համայնքի խմելաջրի խնդիրը կլուծվի: Հրատապ լուծում պահանջող այս ծրագրի նախահաշվային արժեքը 30 միլիոն ՀՀ դրամ է, որից 27 միլիոնը ֆինանսավորում է պետությունը, 3 միլիոնը՝ համայնքը: Ջրագիծը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա ամիսներին:

Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ 31.07.2019
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում, հայտարարում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ): Արարատի մարզում մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներով հետաքրքրված անձինք կարող են մասնակցել ծրագրի վերաբերյալ...
Տեղեկացում 31.07.2019
Օգոստոսի 1-ին, ժամը 10:00-ին, Շահումյանի համայնքապետարանում անցկացվելու է Շահումյան համայնքի ավագանու արտահերթ նիստը: Օգոստոսի 6-ին, ժամը 10:00-ին, Դարակերտի համայնքապետարանում անցկացվելու է Դարակերտ համայնքի ավագանու հերթական նիստը:

Հեծանվաշքերթ և «ջրոցի»՝ Մասիսում 29.07.2019
Հուլիսի 28-ին կայացել է Tour de Masis 3-րդ հեծանվաշքերթը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը Երևանից ուղևորվել են դեպի Մասիս։ Հեծանվաշքերթի շուրջ 100 մասնակիցներ անցել են 16 կիլոմետր տարածություն: Վերջնագիծը Մասիսի Ֆրանկոֆոնիայի պուրակում էր, որտեղ անցկացվել է GT հեծանիվի խաղարկություն: Մասնակիցները վերջում տոնել են...

Վարդավառը՝ Վեդի քաղաքում 29.07.2019
Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից Քրիստոսի Պայծառակերպության տոնը Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նշվել է մեծ տոնախմբությամբ, որին մասնակից է եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տիկնոջ՝ Մարգարիտա Ղազարյանի հետ։ Եկեղեցում մատուցվել է պատարագ, հնչել են եկեղեցական, ինչպես նաև՝ ժողովրդական երգեր։ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը ներկայացրել է տոնի խորհուրդը, ծագումը և կարևորումը մեր օրերում, իսկ հայկական ամենաուրախ տոներից մեկն ավարտվել է «ջրոցի» խաղալով։...

Արարատի մարզից ևս 100 երեխա մեկնել է մանկական ճամբարներ 29.07.2019
Արարատի մարզից երրորդ հերթափոխով Հանքավանի «Խոտոր ջուր» մանկական ճամբար են մեկնել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ 100 երեխաներ: Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական,...