Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզից ևս 4 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել

Արարատի մարզից ևս 4 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել 18.06.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արարատի մարզից ներկայացված ևս 4 ծրագիր։ Հաստատված այդ ծրագրերով կբարեկարգվի մանկապարտեզ, կվերակառուցվի ոռոգման համակարգ, երկու համայնքներում լուսավորության ցանցեր կկառուցվեն։ Հաստատված ծրագրերն են․ 1. Մասիս համայնք - Թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգում, 2. Այգեպատ համայնք - Ոռոգման համակարգի...

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում 17.06.2019

2019թ. օգոստոսի 5-17-ը Արցախում անցկացվելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի երեք ջահերի վառման արարողութունը մեկնարկել է Մուսա լեռան ստորոտում՝ Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վագըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանի կողմից:      Հունիսի 16-ին խորհրդանշական ջահի վառման արարողությունն է կայացել նաև Արարատի մարզի Խոր Վիրապ վանական համալիրում. 31-րդ ամառայինօլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր ԱլեքսանյանըԳրիգոր Լուսավորչի կանթեղից վառել է...

 Հանրային քննարկում՝ մարզում գործող ՀԿ-ների մասնակցությամբ

Հանրային քննարկում՝ մարզում գործող ՀԿ-ների մասնակցությամբ 14.06.2019

Արարատի մարզպետարանի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի շրջանակներում Արարատի մարզպետարանում այսօր կայացել է քննարկում: Ողջունելով հանդիպմանը ներկա ՀԿ-ների ներկայացուցիչներին՝ Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը շեշտել է՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է հանրային քննարկումներ իրականացնելու քաղաքականություն, ինչը թույլ կտա բյուջետային գործընթացները դարձնել առավել թափանցիկ ու ճկուն: Այնուհետև Արարատի մարզպետարանի...

Ավագանու նիստեր 13.06.2019

Հունիսի 14-ին, ժամը 10:00-ին , Դարակերտի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Հունիսի 14-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա Երասխ համայնքի ավագանու հերթական նիստը: Հունիսի 17-ին, ժամը 10:00-ին, Շահումյանի համայնքապետարանում անցկացվելու է Շահումյան համայնքի ավագանու հերթական նիստը: Հունիսի 17-ին, ժամը 16:00-ին, Զորակի համայնքապետարանում անցկացվելու է Զորակ համայնքի ավագանու հերթական նիստը: Հունիսի 18-ին, ժամը 11:00-ին, Բուրաստանի ...

Արարատի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերից 27-ը հավանության են արժանացել

Արարատի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերից 27-ը հավանության են արժանացել 13.06.2019

2019 թվականին մարզի 50 համայնքներից սուբվենցիա ստանալու համար Կառավարություն են ուղարկվել ծրագրային շուրջ 80 հայտեր։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել այդ հայտերից 27-ը։ Դրանք են՝ 1. Դվին համայնքի «Մշակույթի տան վերանորոգում», 2. Դվին համայնքի «Ջրամատակարարման ներքին ցանցի վերանորոգում», 3. Լուսառատ համայնքի...

Մարզում մի քանի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են

Մարզում մի քանի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 12.06.2019

Արարատի մարզում մեկնարկել են Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն, Մրգանուշ-Դեղձուտ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագիրը հնարավոր է եղել կյանքի կոչել Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վերանորոգվում է Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածը։ Տեղեկացնենք, որ առաջիկայում կմեկնարկեն նաև Դվին- Նորաշեն, Այգեզարդ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները։  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36