Նորություններ

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպվել էր պոեզիայի երեկո: Միջոցառմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ իրենց տիկնանց ուղեկցությամբ, անմահացած հերոսների մայրեր ու կանայք, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ և այլ հրավիրյալներ: Երեկոյի մեկնարկին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ջերմորեն շնորհավորել է...

Կայացել է «Վեդի համայնքի ամենամյա մրցույթ» սիրողական մրցաշարը 09.04.2024
Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրում տեղի է ունեցել «Վեդի համայնքի ամենամյա մրցույթ» սիրողական մրցաշարը, որին ակտիվ մասնակցություն են ունեցել մարզի համայնքները։ Միջոցառմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, համայնքի ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ և այլ հյուրեր։ Մրցութային սպորտաձևերում հաղող են ճանաչվել՝ 1. Խճուղային հեծանվավազք- Վեդի համայնք 2. Պարանի ձգում- Վեդի համայնք 3. Ձիավարություն- Արտաշատ համայնք...

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այցելել է Արևշատ բնակավայր 08.04.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի և Աբովյանի դպրոցների 13-16 տարեկան շուրջ 3 տասնյակ աշակերտների: Դպրոցականների հետ հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Արևշատ բնակավայրի...

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների և Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Վեդու ջրամբար։ Ջրամբարի շինհրապարակում մարզպետին ներկայացվել է աշխատանքների կատարման ընթացքը, ոռոգման ջրանցքի և օժանդակ այլ կառույցների գործառութային նշանակությանը։ Ներկայացվել է նաև, որ ջրամբարի կառուցման աշխատանքները գրեթե ավարտական փուլում են։ Նշենք, որ Վեդու ջրամբարը կառուցվում է Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, այն լցնելու ջրաղբյուր է...

Արտաշատ համայնքում շարունակվում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը 04.04.2024
Արարատի մարզի Արտաշատ համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացումը: Այսպիսով՝ ասֆլատապատման աշխատանքներ են կատարվում Բաղրամյան, Բերքանուշ, Արաքսավան, Դիմիտրով, Հովտաշեն, Ազատավան, Ջրաշեն, Մասիս, Այգեստան, Գետազատ, Վերին Արտաշատ, Ոստան, Նարեկ, Այգեզարդ, Շահումյան և Նորաշեն բնակավայրերում: Ասֆալտապատման աշխատանքներ են նախատեսված նաև Դալար, Մրգավան բնակավայրերում, Արտաշատ քաղաքի մի քանի փողոցներում: Նշված...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին 02.04.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն ապրիլի 2-ին այցելել են Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի։ Վերջիններս ծաղիկներ են խոնարհել Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողի դիմաց։