Նորություններ

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ՝ Արարատի մարզում 23.04.2019
Ապրիլի 27- ին ՝ առավոտյան 10:00- ից Հայաստանի ամբողջ տարածքում մեկնարկելու են ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները : Այդ օրը Արարատի մարզկենտրոն Արտաշատում կլինեն հանրային քննարկումներ , սպորտային և մշակութային միջոցառումներ , կինոցուցադրություն , թատերական...

Վարձատրմամբ հասարակական աշխատանքներ. մեկնարկը տրվել է Այգեզարդում 23.04.2019
2019 թվականի Զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում, այդ թվում` Արարատի մարզում իրականացվում է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կամակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագիրը: Ծրագրի մեկնարկը տրվել է Այգեզարդ համայնքում: Այստեղ իրականացվում է համայնքային այգու ծառատունկ և բարեկարգման աշխատանքներ: Այգեզարդում ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքներին ներգրված է 12 հոգի: Սիփանիկ, Լուսաշող համայնքներում և Արարատ...
Համայնքներում անցկացվելիք ավագանու նիստեր 22.04.2019
Ապրիլի 26-ին, ժամը 16:00-ին, Հովտաշենի համայնքապետարանում անցկացվելու է Հովտաշեն համայնքի ավագանու հերթական նիստը: Ապրիլի 25-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա Արտաշատ համայնքի ավագանու հերթական նիստը: Ապրիլի 22-ին, ժամը 11: 00-ին, Դաշտաքար համայնքում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը: Ապրիլի 26-ին, ժամը 11:00-ին, Նորաշենի համայնքապետարանում անցկացվելու է Նորաշեն համայնքի ավագանու հերթական նիստը: Ապրիլի 29-ին, ժամը 12:00-ին, Ոստանի համայնքապետարանում անցկացվելու է Ոստան...

Համադպրոցական միջոցառում՝ Սայաթ-Նովայի դպրոցում 22.04.2019
Սայաթ-Նովա համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք: Միջոցառումը, որին իրենց մասնակցությունն էին բերել նաև համագյուղացիները, համայնքապետարանի ու բուժամբուլատորիայի աշխատակիցները, նվիրված էր Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնին: Դպրոցի բակում կայացած միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրել են տոնի խորհուրդը, հանդես եկել պարային կատարումներով, երգել շարականներ:

Բարեգործական ծրագիր Այգեպատում 22.04.2019
<< Արտաշատ >> իրավապաշտպան բարեգործական ասոցիացիան Արարատի մարզի տարբեր համայնքներում պարբերաբար իրականացնում է բարեգործական ծրագրեր . ասոցիացիայի կողմից կազմակերպվում են Բաց դռների օրեր , իրականացվում նյութական օգնության , հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված սայլակների , հենակների տրամադրում և...

Արարատի մարզպետը ներկա է գտնվել վարչապետի հրավիրած խորհրդակցությանը 22.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մյուս մարզպետները: ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական նախապատաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր...