Նորություններ

Պատվոգրեր` մարզային հավաքական թիմի կազմավորմանն աջակցելու համար 13.05.2019
ԱԻ նախարարության կողմից անցկացվող «Պատանի հրշեջ-փրկարարներ» հանրապետական առաջնությունից երեք տարի անընդմեջ արարատցի աշակերտները վերադարձել են գլխավոր մրցանակով: Այս տարի կայացած մրցումներում Արարատ մարզի 7 հոգանոց թիմը (14-16 տարեկան 5 տղա և 2 աղջիկ) թեպետ վերադարձել է համեստ արդյունքներով՝ զբաղեցնելով միայն մեկ առաջին հորիզոնական, այն էլ՝ մեկ անհատական մրցաձևից, սակայն թիմի մասնակիցներից մեկին հնարավորություն է տրվել հայաստանյան հավաքականի կազմում մասնակցելու...
Տեղեկացում 08.05.2019
Մայիսի 10-ին, ժամը 11:00 –ին, Խաչփարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը: Մայիսի 10-ին, ժամը 13:00-ին, Բաղրամյանի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստը: Մայիսի 16-ին, ժամը 16:00-ին, Գինեվետի համայնքապետարանում անցկացվելու է Գինեվետ համայնքի ավագանու հերթական նիստը:

Արտաշատի սահմանապահ զորամասում նշել են Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը 08.05.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած փառահեղ հաղթանակի նվիրված միջոցառմանը, որին ներկա են եղել նաև ՀՀ ՊԲ, Ոստիկանության, Արտաշատի քաղաքային իշխանությունների, Ռուսական սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, հոգևորականներ, վետերաններ: Գարիկ Սարգսյան իր շնորհավորական խոսքում կարևորել է անցյալի հաղթանակներն ու առաջին հերթին դրանց կայացմամբ պայմանավորել ներկան. «Մեր պապերի հաղթանակն, անշուշտ, ներկայի...

Գարիկ Սարգսյանը ծանոթացել է հրատապ ծրագրով իրականացվող աշխատանքներին 08.05.2019
Արարատի մարզի մի շարք համայնքներում արդեն իսկ մեկնարկել են հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով իրականացվող աշխատանքները: Բաղրամյանում իրականացվում է մանկապարտեզի տանիքի վերանորոգում, Գետազատում կապիտալ նորոգվում է ոռոգման ցանցը, Վարդաշենում ընթանում է ոռոգման ցանցի անցկացում։ Մարզպետ Գարիկ Սարգսյանը, մարզպետարանի Քաղաքաշինության վարչության ներկայացուցիչների ուղեկցությամբ, այսօր եղել է վերոնշյալ համայնքներում և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Վարդաշենում, ի դեպ,...

Այց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմարզական վարժարան 07.05.2019
Արարատի մարզի Նիզամի և Զորակ համայնքների միջնակարգ դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները, Արարատի մարզպետարանի կրթության վարչության մասնագետների ուղեկցությամբ, այսօր այցելել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպված այցի ընթացքում իններորդցիները ծանոթացել են վարժարանի պայմաններին, հանդիպել մանկավարժների ու սաների հետ: Այցն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության, ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ:...

Հայտնի է՝ մարզի որ դպրոցներում է անցկացվելու 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունը 07.05.2019
Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) արդեն հստակեցրել է մարզային այն դպրոցների ցանկը, որտեղ մայիսի 26-ին անցկացվելու է 9-րդ դասարանցիների՝ «Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննությունը։ Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում «Հայոց լեզու» առարկայի քննությունն առայժմ միակն է, որն անցկացվելու է կենտրոնացված կարգով: Որոշումն ընդունվել է այս տարի։ Արարատի մարզում 9-րդ դասարանի աշակերտների թիվը 2860 է, քննական կենտրոնների քանակը՝ 25:...