Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն՝ մարզում սեպտեմբերին գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն՝ մարզում սեպտեմբերին գրանցված ծնունդների վերաբերյալ 18.10.2024

Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի սեպտեմբերին գրանցվել է 128 ծնունդ՝ 59 տղա և 69 աղջիկ։

Մարզպետն ու քաղաքապետը ծաղիկներ են խոնարհել Արտաշատի եկեղեցու բակում տեղադրված խաչքարերի դիմաց

Մարզպետն ու քաղաքապետը ծաղիկներ են խոնարհել Արտաշատի եկեղեցու բակում տեղադրված խաչքարերի դիմաց 15.10.2024

Այսօր Արտաշատ քաղաքի հիմնադրման 2213-ամյակն է։ Տոնական օրվա միջոցառումների մեկնարկին ընդառաջ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում տեղադրված հիշատակի խաչքարերի դիմաց` հավերժ փառք տալով հայրենիքի համար բոլոր ժամանակներում ընկած մարտիկների։ Եկեղեցու հոգևոր հովիվները աղոթք են հնչեցրել առ Աստված։ Նշենք, որ օրվա ընթացքում քաղաքի...

Հնագետները Արարատի մարզում հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին

Հնագետները Արարատի մարզում հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին 15.10.2024

Հայաստանի Գիտությունների ակադեմիայի և գերմանական Մյունսթերի համալսարանի հնագետները հնագույն Արտաքսատա (Արտաշատ) քաղաքում հայտնաբերել են վաղ քրիստոնեական՝ նախկինում անհայտ եկեղեցու մնացորդներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն՝ մեջբերելով Գերմանիայի հինգերորդ խոշորագույն համալսարանի կողմից հրապարակված «Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը։ Հայտնաբերվածն ութանկյուն...

Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով

Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով 05.10.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով։ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով: Հարգելի մանկավարժներ, դուք ձեզ վրա եք վերցրել սովորեցնողի ու աշխարհը բացահայտողի պատասխանատվությունը։ Մենք լավ ուսուցչին ենք պարտական ոչ միայն գիտելիքով հարուստ աշակերտի, այլև վաղվա գիտակից ու պատասխանատու քաղաքացու, երջանիկ անհատի, պետությունը սիրող և զարգացնող սերնդի համար։ ՀՀ...

Տեղի է ունեցել ԼՂ–ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստ

Տեղի է ունեցել ԼՂ–ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստ 02.10.2024

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստը, որը վարել է մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։ Այս պահին խորհրդի կազմում մարզի յուրաքանչյուր համայնքից ընդգրկված է շուրջ 8 անձ։ Մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը խոսել է խորհրդի ձևավորման, նոր անդամների ներգրավման և առկա խնդիրները հավաքագրելու, դրանց լուծման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանելու անհրաժեշտության մասին։ «Խորհրդի...

Մարզպետն այցելել է Վեդու զինվորական պանթեոն

Մարզպետն այցելել է Վեդու զինվորական պանթեոն 01.10.2024

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ Վեդու հիմնանորոգված զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան բոլոր պատերազմներում հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակին։ Պանթեոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Վեդի համայնքի զարգացման հիմնադրամի ջանքերով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-17 18:04:23