Նորություններ
Կառավարությանը սուբվենցիաներ ստանալու համար Արարատի մարզից ներկայացվել է 84 ծրագիր 18.03.2019
Արարատի մարզն էլ ավելի բարեկեցիկ և զարգացած դարձնելու համար՝ սուբվենցիոն մի շարք նոր ծրագրեր ունենք, որոնք արդեն ուղարկվել են Կառավարություն: Ընդհանուր առմամբ՝ 2019 թվականին Արարատի մարզում սուբվենցիոն ծրագրերի արժեքը կազմում է մոտավորապես 2,5 միլիարդ ՀՀ դրամ: Կառավարությանը սուբվենցիաներ ստանալու համար Արարատի մարզի 56 համայնքներից ներկայացվել է 84 ծրագիր: Համայնքներից ներկայացրած ծրագրերը զանազան են՝ փողոցների ասֆալտապատումից, մինչև մշակութային տների բարեկարգում: Այսպիսով՝ 2019...
Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել 15.03.2019
Արարատի մարզի Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել։ Բանն այն է, որ ողջամիտ կասկածներ կան, որ պետական սեփականություն հանդիսացող դպրոցի շենքը Ավշար համայնքի ղեկավար Ս. Գրիգորյանի կողմից վերածվել է համայնքային սեփականության, որից հետո այն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վաճառվել է Ավշար համայնքի գյուղապետ Ս. Գրիգորյանի աղջկան, ով այդ նույն շենքը հանձնել է վարձակալության նույն համայնքին։ Սույն գործը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ...

Գարիկ Սարգսյանը տիկնոջ հետ մասնակցել է կանանց մեկամսյակին նվիրված միջոցառմանը 14.03.2019
Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում երեկ տեղի է ունեցել կանանց մեկամսյակին նվիրված միջոցառում։ Միջոցառումը կազմակերպել էր Արարատի մարզպետարանը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Երեկոյին Գարիկ Սարգսյանը մասնակցել է տիկնոջ՝ Մարգարիտա Ղազարյանի հետ։ Մարզպետ Սարգսյանը միջոցառման սկզբում ևս մեկ անգամ շնորհավորել է կանանց և աղջիկներին՝ նշելով, որ հենց նրանց գոյությամբ են տղամարդիկ ուժեղ ու երջանիկ։ «Շնորհակալ ենք մեր կողքին գտնվող բոլոր կանանց, մայրերին ու...

Արարատի մարզպետը հանդիպել է Արարատի ՋՕԸ-երի տնօրենների հետ 14.03.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է մարզի ՋՕԸ-երի տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոռոգման համակարգում առկա խնդիրները վերացնելու կամ նվազագույնի հասցնելու արդյունավետ ուղիները: Մասնավորապես, շեշտը դրվել է ջրամատակարարման արդյունավետության բարձրացման, օպտիմալ ջրաբաշխման կազմակերպման միջոցով ջրային կորուստների բացառման, ջրատարների անցանելիության ապահովման և այլ հարցերի վրա:
Տեղեկացում 14.03.2019
Մարտի 15-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա Երասխ համայնքի ավագանու հերթական նիստը: Մարտի 18-ին, ժամը 15:00-ի,, Ավշարի համայնքապետարանում անցկացվելու է Ավշար համայնքի ավագանու հերթական նիստը: Մարտի 18-ին, ժամը 16:00-ին, Գինեվետի համայնքապետարանում անցկացվելու է Գինեվետ համայնքի ավագանու հերթական նիստը: Մարտի 19-ին, ժամը 11-ին, Ջրահովիտի համայնքապետարանում անցկացվելու է Ջրահովիտ համայնքի ավագանու արտահերթ նիստ Մարտի 20-ին, ժամը 15:00-ին, Բարձրաշենի համայնքապետարանում անցկացվելու է...

Գարիկ Սարգսյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության անդամներին 14.03.2019
«Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության անդամներն Արարատի մարզում էին: Նրանց ընդունել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ Գարիկ Սարգսյանը կարևոր է համարել «Հայկական Կարիտաս»-ի և նմանօրինակ կազմակերպությունների կատարած գործունեությունը: «Ուրախ եմ, որ մեր հանդիպումը տեղի ունեցավ: Շատ ողջունելի է ձեր գործունեությունը: Բազմաթիվ խնդիրներ կան մեր հասարակության մեջ, ընտանիքներում՝ կլինեն բազմազավակ ընտանիքներ, թե անապահով,...