Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատի ԲԿ-ում այսուհետ կկատարվի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն

Արտաշատի ԲԿ-ում այսուհետ կկատարվի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն 03.05.2019

Արտաշատի բժշկական կենտրոնում այսուհետ կկատարվի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն։ Դեռևս շաբաթներ առաջ ԲԿ-ն վերազինվել է նոր, գերժամանակակից, Siemens ընկերության 2018 թվականի արտադրության համակարգչային տոմոգրաֆով /КТ/: ԲԿ-ում տեղի է ունեցել կաբինետի պաշտոնական բացումը, որին մասնակցել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը և պաշտոնատար այլ անձինք: Կարևոր իրադարձությունը հնարավոր է եղել իրականացնել...

Պարզաբանում 02.05.2019

Լրատվական դաշտում տարածում գտած այն տեղեկատվությունը, թե «Արարատի մարզպետն իրեն 1 րոպե ուշացումով արձագանքելու համար ազատման դիմում է պահանջել», չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկացնում ենք, որ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Դերմոյանն առաջին անգամ չէ, որ թերանում է իր աշխատանքում, նրան քանիցս զգուշացվել է, հերթական թերացման դեպքում էլ ծառայողական քննություն է նշանակվել։ Նա ստացել է նկատողություն և շարունակում է...

Տեղեկացում 30.04.2019

Մայիսի 7-ին, ժամը 15.00-ին, Արարատի մարզի Նիզամիի համայնքապետարանում անցկացվելու է Նիզամի համայնքի ավագանու հերթական նիստը:  Մայիսի 8-ին ժամը, 14:00-ին, տեղի է ունենալու Արարատի մարզի Սիսավան համայնքի ավագանու հերթական նիստը: Մայիսի 7-ին, ժամը 14:00-ին, Արալեզի համայնքապետարանում անցկացվելու է Արալեզ համայնքի ավագանու հերթական նիստը:  

«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողով

«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողով 29.04.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Արարատի մարզպետարանի նախաձեռնությամբ մայիսի 4-ին՝ «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում, տեղի է ունենալու «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողով և տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: Կներկայացվեն...

Սուրեն Պապիկյանը այցելել է Արարատի մարզ

Սուրեն Պապիկյանը այցելել է Արարատի մարզ 29.04.2019

Ապրիլի 28-ին աշխատանքային այցով Արարատի մարզ է ժամանել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպում են անցկացրել մարզի Ուրցաձոր, Արարատ, Այգավան, Վանաշեն, Եղեգնավան, Նարեկ, Այգեստան, Նորաշեն, Ռանչպար, Ղուկասավան, Նոր Խարբերդ, Հայանիստ համայնքների ղեկավարների հետ, քննարկել մի շարք խնդիրներ։ Մարզ կատարած այցի ընթացքում նախարար Պապիկյանը մարզպետ Սարգսյանի ուղեկցությամբ եղել է մարզի ձկնաբուծարաններում, ծանոթացել դրանց...

Քաղաքացու օրը՝ Արարատի մարզում

Քաղաքացու օրը՝ Արարատի մարզում 28.04.2019

Ապրիլի 27-ին Արարատի մարզում մեծ շուքով նշվել է  Քաղաքացու օրը: Այդ օրը Արարատի մարզկենտրոն Արտաշատում տեղի է ունեցել ծառատունկ, հանրային քննարկումներ, սպորտային և մշակութային միջոցառումներ, կինոցուցադրություն, թատերական ներկայացումներ, նաև հանդիպում ժամանակակից գրողների հետ և վերջում տոնական համերգ՝ Միտքդ վա՛ռ պահիր խորագրով: Միջոցառումների ողջ ընթացքին մասնակցել է  մարզպետ Գարիկ  Սարգսյանը, կառավարության անդամներ և  պատգամավորներ:    

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-17 18:04:23