Նորություններ

Մարզխորհրդի նիստ 20.12.2018
Այսօր Արարատի մարզպետարանում կայացած մարզխորհրդի տարեվերջյան նիստը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Բացելով նիստը՝ մարզի ղեկավարը ողջունել է ներկաներին, շնորհավորել դեկտեմբերի սկզբին կայացած ԱԺ թափանցիկ ու արդար ընտրությունների կապակցությամբ և ավելացրել, որ, անկախ պաշտոնից ու դիրքից, այսուհետ յուրաքանչյուրը պետք է լծվի հայրենաշինության ու պետականաշինության կարևորագույն գործին։ Ըստ մարզխորհրդի օրակարգի՝ առաջինը ելույթ է ունեցել Արարատի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական...

Կայացավ ազգային նվագարանների և երգի մարզային փառատոնի գալա համերգը 19.12.2018
Դեկտեմբերի 18-ին Արարատի մարզպետարանի նախաձեռնությամբ Մասիսի առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում կայացել է ազգային նվագարանների և երգի մարզային մրցույթ-փառատոնի գալա համերգը՝ մարզի արվեստի և երաժշտական դպրոցների շնորհալի սաների մասնակցությամբ: Մինչ այդ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը կայացել էր փառատոնի նախընտրական փուլը, որին մասնակցած 100 սաներից ընտրվել էին առաջին, երկրորդ, երրորդ հորիզոնականները զբաղեցրած և խրախուսական մրցանակների արժանացած 39 լավագույնները: Գալա համերգին...
Տեղեկացում 19.12.2018
Դեկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին, Գոռավանի համայնքապետարանում անցկացվելու է Գոռավան համայնքի ավագանու հերթական նիստը: Դեկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին, Սիփանիկի համայնքապետարանում անցկացվելու է Սիփանիկ համայնքի ավագանու հերթական նիստը: Դեկտեմբերի 21-ին, ժամը 11:00 –ին, Խաչփարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Ազատավանի համայնքապետարանում անցկացվելու է Ազատավան համայնքի ավագանու հերթական նիստը: Դեկտեմբերի...

Սուրեն Պապիկյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ 19.12.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մարզպետներին նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրավական պետության ոգուն և տառին համապատասխան խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և պատվով անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ հանրության կողմից պատվիրակված մեծ պատասխանատվությունը...
Հայտարարություն 19.12.2018
2018 թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին, Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի նիստ: Օրակարգ 1....

Նոր Խարբերդի թիվ 2 դպրոցը նոր շենք կունենա 18.12.2018
Ասիական բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի համաձայն՝ կառուցվում է Նոր Խարբերդ համայնքի թիվ 2 հիմնական դպրոցի նոր շենքը: Այս պահին ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, որոնք, ըստ ծրագրի, կավարտվեն 2019թ. վերջին: Նոր շենքը կառուցվում է ԱԻՆ-ի Սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ: Դպրոցն ունի 503 աշակերտ և 61 աշխատակից: