Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ  Արարատի  մարզպետ Գարիկ  Սարգսյանի  շնորհավորական ուղերձը ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ 17.11.2018

Սիրելի՜ ուսանողներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Դուք եք հասարակության շարժիչ ուժն ու մեր երկրի խոստումնալից ապագան։ Մաղթում եմ ձեզ խորը և բարձրարժեք գիտելիքներով, հայրենասիրական ու բարոյական վեհ գաղափարներով լեցուն ուսումնառություն։ Հավատացած եմ՝ ձեզնով ու ձեր շնորհիվ է մեր երկիրը վաղը մարտահրավերներ նետելու աշխարհին՝ իր մարդասիրությամբ ու նորարարական գաղափարներով, զարգացած տնտեսությամբ ու հայտնի գիտնականներով։ Կրկին շնորհավորում եմ ձեզ օրվա...

Տեղեկացում 16.11.2018

Նոյեմբերի 19-ին ՝ ժամը 16:00-ին, ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովայի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: ***  Նոյեմբերի 20-ին ՝ ժամը 16:00-ին, ՀՀ Արարատի մարզի Գինեվետի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Նոյեմբերի 20-ին ՝ ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի Բերքանուշի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Նոյեմբերի 20-ին ՝ ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Դարբնիկի համայնքապետարանում...

Հանդիպում զոհված արտաշատցի ազատամարտիկների հարազատների հետ

Հանդիպում զոհված արտաշատցի ազատամարտիկների հարազատների հետ 16.11.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Արցախյան պատերազմում զոհված արտաշատցի ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ։ Ինչպես  Վեդիում, այստեղ ևս հանդիպումն անցել է անմիջական մթնոլորտում. զոհված ազատամարտիկների հարազատների հետ մարզպետը զրուցել է, քննարկել, խոսել խնդիրներից ու խնդրահարույց հարցերից։ Գարիկ Սարգսյանն իր խոսքում ասել է, որ հերոսների ընտանիքները պետք է ապրեն բարեկեցիկ պայմաններում, շրջապատված լինեն հոգատարությամբ ու հարգանքով, և այդ ամենին հասնելու համար...

Արարատում շահագործման է հանձնվել նոր աղբավայր

Արարատում շահագործման է հանձնվել նոր աղբավայր 15.11.2018

Մարզպետ Գարիկ Սարգսյանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Բնապահպանության նախարար էրիկ Գրիգորյանի հետ միասին ներկա է եղել Արարատ քաղաքում կառուցված աղբավայրի բացմանը։ 98 մլն 409 հազ. արժողությամբ ծրագրով կառուցված աղբավայրում, որ գործելու է համայնքի ենթակայության ներքո, կառուցվել է աղբալցման բունկեր, տեսակավորման արտադրամաս, 1200 մ/խ տարողությամբ հոր, էլեկտրական ենթակայան, ջրագիծ, ինչպես նաև ծածկարան։ Աղբավայրը սպասարկելու է Արարատ քաղաքն ու հարակից համայնքները: 

Տեղեկացում 14.11.2018

 Նոյեմբերի 15-ին ՝ ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Լուսառատի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Նոյեմբերի 16-ին ՝ ժամը 16:00-ին, ՀՀ Արարատի մարզի Հովտաշատի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Նոյեմբերի 16-ին ՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արարատի մարզի Այգեստանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Նոյեմբերի 19-ին ՝ ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի Եղեգնավանի համայնքապետարանում...

Հանդիպում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ

Հանդիպում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ 14.11.2018

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է  Արցախյան պատերազմում զոհված վեդեցի և արարատցի ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ։ Ողջունելով հերոս տղաների հարազատներին՝ մարզի ղեկավարը իր աջակցությունն է  հայտնել նրանց, խոնարհվել բոլոր այն տղաների հիշատակի առաջ, ում շնորհիվ այսօր ապրում ենք խաղաղ երկրում և լուսավոր ապագայի ակնկալիքով։ Անմիջական մթնոլորտում հարազատները խոսել են իրենց խնդիրների, բարձրաձայնել իրենց հուզող հարցերի մասին։ Հանդիպման ավարտին Գարիկ Սարգսյանը ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36