Նորություններ

Հայտնի են Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշանավորող մրցույթների հաղթողները 22.02.2024
Յուրաքանչյուր տարի Արարատի մարզի հանրակրթական դպրոցներում մեծ շուքով նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Բացառություն չէր նաև այս տարին. «Իմ Թումանյանը» խորագիրը կրող շարադրությունների և նկարչական աշխատանքների մրցույթին մասնակցել են շնորհաշատ աշակերտներ մարզի գրեթե բոլոր դպրոցներից: Նույն խորագրի ներքո՝ դպրոցներում անցկացվել են նաև Հովհաննես Թումանյանին նվիրված միջոցառումներ: Աշխատանքները գնահատվել են մասնագիտական հանձնաժողովների կողմից, և...

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների և Արարատ, Վեդի, Արտաշատ և Մասիս համայնքների սոցիալական աշխատողների միջև: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Արարատի մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Սուսաննա Կտրակյանը և ոլորտային մյուս պատասխանատուները: Ներկայացվել են համայնքների զարգացմանն ու կայունացմանն ուղղված և 2017 թվականին մեկնարկած «Հասանելի համայնքային սոցիալական...

Ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի չեմպիոններ 19.02.2024
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արարատի մարզից երկու մարզիկ նշանակալի հաղթանակներ են գրանցել։ Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձել է Եվրոպայի քառակի չեմպիոն։ 57 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանն ընդամենը 52 վայրկյանում 10:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամետ Քարավուսի նկատմամբ: Հարությունյանը ԵԱ-ում պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների ընտանիքներին 15.02.2024
44-օրյա պատերազմից տարիներ անց Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում անմահացած հերոսներ Ռազմիկ Մախմուրյանի և Գևորգ Բաբաջանյանի ընտանիքներում լույս աշխարհ են եկել Ռազմիկի եղբայրը՝ փոքրիկ Ռազմիկն ու Գևորգի քույրը՝ Լիլիթը: Ընտանիքներին այցելել և շնորհավորել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։ Մարզպետն ու համայնքի ղեկավարը ուրախ ու երջանիկ մանկություն են մաղթել փոքրիկներին։

Ծանրամարտիկ Գոռ Սահակյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն 15.02.2024
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 311 կգ արդյունքով (140+171 կգ)։ Հրում վարժությունում Գոռը գլխավերևում պահել է 171 կգ ծանրաձողն ու արժանացել նաև փոքր ոսկե մեդալին, իսկ պոկում վարժությունում բավարարվել է փոքր բրոնզով։ Հիշեցնենք՝ Գոռ Սահակյանը հաղթող էր ճանաչվել նաև 2023 թվականին...

Արտաշատ համայնքի բնակավայրերում իրականացվում են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ 13.02.2024
Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի Բյուրավան, Նշավան և Լանջազատ բնակավայրերում նախատեսվում է ոռոգման համակարգի կառուցում: Աշխատանքները մեկնարկել են Բյուրավան բնակավայրում, որտեղ կառուցվում է 1.4 կմ երկարությամբ ոռոգման ցանց: Իսկ Նշավանում կառուցվելու է 1 կմ երկարությամբ ոռոգման ցանց: Այս ենթածրագրի արժեքը շուրջ 93 մլն ՀՀ դրամ է, որից 60 %-ը հատկացնում է Կառավարությունը, իսկ 40 %-ը՝ համայնքը:...