Նորություններ
Ի գիտություն մարզի հողօգտագործողների 06.08.2018
Ս/թ օգոստոսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Արարատի մարզպետարանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից անցկացվելու է սեմինար-խորհրդակցություն՝ ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային ոռոգման անցկացման և հակակարկտային ցանցերի տեղադրման աշխատանքներին նվիրված ծրագրերի վերաբերյալ: Վերը նշված ծրագրերից և ցածր տոկոսադրույքով վարկերից օգտվել ցանկացող հողօգտագործողները կարող են մասնակցել նշված սեմինար-խորհրդակցությանը:
Տեղեկացում 06.08.2018
Օգոստոսի 14-ին , ժամը 11:00-ին, Գետափնյայի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Օգոստոսի 10-ին , ժամը 16:00-ին, Բերդիկի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:

Արարատի մարզի Նոր ուղի համայնքում կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար 03.08.2018
Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ այցելել է ընկերության կողմից Նոր Ուղի համայնքում կառուցվող ջրամբարի շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել ընթացող աշխատանքներին: Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ համայնքները խմելու ջուր են ստանում 2 օրը մեկ անգամ, Նոր Կյանքը` օրական 5 ժամ տևողությամբ, քանի որ համայնքների ջրամատակարարման աղբյուր հանդիսացող, Նոր Ուղի համայնքում գտնվող օրվա կարգավորիչ ջրամբարը...

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Նոր Ուղի և Գինեվետ համայնքներում 03.08.2018
Օգոստոսի 3-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Նոր ուղի և Գինեվետ համայնքներ: Այցի նպատակն էր համայնքներում առկա խնդիրներին տեղում ծանոթանալը, համայնքի ղեկավար կազմի ու բնակիչների հետ հանդիպումը, բաց քննարկումների միջոցով խնդրահարույց հարցերի լուծման ուղիներ փնտրելը: Այցի ընթացքում համայնքների ղեկավարները մարզպետին են ներկայացրել իրենց համայնքներում կյանքի կոչված, ընթացիկ և իրականացվելիք ծրագրերը, առօրյա աշխատանքների կազմակերպմանը խոչընդոտող հարցերն ու դրանցից բխող...
Տեղեկացում 03.08.2018
Օգոստոսի 7-ին , ժամը 16:10-ին, Նիզամիի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Օգոստոսի 11-ին , ժամը 15:00-ին, Եղեգնավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:

Նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 01.08.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման դինամիկայի աշխուժացման, ՀՀ օրենսդրութամբ սահմանված կարգով վարչական գործիքակազմի կիրառմամբ հանրապետության բոլոր բնակավայրերում ուժեղացված ռեժիմով աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների...