Նորություններ

Մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը շրջայց է կատարել համայնքներում 07.02.2024
Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Մասիս համայնքի Հովտաշատի միջնակարգ դպրոցի կառուցման շինհրապարակ։ Դպրոցը, որը նախատեսված է 576 աշակերտի համար, կառուցվում է ՀՀ կառավարության և Ասիական Զարգացման բանկի միջոցներով։ Ծրագրի արժեքը կազմում է 1,9 միլիարդ դրամ։ Մարզպետի տեղակալը հետևել է աշխատանքների ընթացքին, հորդորել կառուցումն ավարտին հասցնել սահմանված ժամկետներում։ Նշենք, որ դպրոցի հին շենքն ունեցել է բարձր սեյսմիկ...

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մասնակցել է նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացած 2024 թվականի առաջին խորհրդակցությանը։ Նախարարը խորհրդակցության սկզբում ներկայացրել է նախարարության 2023 թվականի կատարողականը, որը կազմում է 98,2 %։ Կապիտալ ծրագրերի կատարողականը 96,1 % է, իսկ սուբվենցիոն ծրագրերի կատարողականը՝ 132 %: Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ դա համատեղ աշխատանքի արդյունք է և հորդորել այս տարի ևս պահել աշխատանքի նույն տեմպը։ Խորհրդակցության ժամանակ...

Գրադարանի անվանակոչութուն Շահումյանի միջնակարգ դպրոցում 31.01.2024
Արարատի մարզի Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել գրադարանի անվանակոչության արարողություն՝ ի պատիվ դպրոցի նախկին տնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ֆեդյա Համբարձումյանի (1940-2023թթ.): Արարողությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի՝ ոլորտի պատասխանատու աշխատակիցները և այլ հրավիրյալներ: Ֆեդյա Համբարձումյանի կյանքի և բեղումնավոր...

Մարզպետը համայնքներում մասնակցել է Բանակի օրվան նվիրված միջոցառումներին 29.01.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզի համայնքներում մասնակցել է ՀՀ բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառումներին։ Մարզպետ Թևոնյանը համայնքի ղեկավարների հետ այցել է մարզում տեղակայված զորամասեր, շնորհավորել զինծառայողներին օրվա առիթով։ Վերջիններս այցելել են նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, ծաղիկներ խոնարհել Սպարապետի արձանի դիմաց։ Միջոցառումները շարունակվել են Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում անցկացված համերգային ծրագրով։ ՀՀ զինված ուժերի 32-րդ տարեդարձի...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ 28.01.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի առիթով։ Այս տասնամյակների ընթացքում Հայոց բանակն ունեցել է և’ փառահեղ օրեր, և’, ցավոք, ծանր ելքերով իրավիճակներ։ Միշտ և այսօր էլ հայ զինվորը, սպան, ազատամարտիկը գլուխները բարձր կանգնած են սահմանին՝ որպես մեր երկրի անվտանգության առաջնային երաշխավորներ։ Նրանք պաշտպանում են մեր...

Մարզպետն ու նախարարը այցելել են Պարույր Սևակի տուն–թանգարան 24.01.2024
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Սևակի ծննդավայր՝ Զանգակատուն՝ ծաղիկներ խոնարհելու գրողի հիշատակին: Այցի շրջանակում Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենը՝ Սևակ Ղազարյանը, նախարարին ներկայացրել է թանգարանի հիմնադրման պատմությունը և առանձին ցուցանմուշները: Ըստ Սևակ...