Նորություններ
Օգոստոսի 29-ին կայացել է Արարատի հիմնանորոգված ավագ դպրոցի բացման արարողությանը: Ուսումնական պրոցեսը ժամանակակից պահանջներին համապատասխան ու հարմարավետ պայմաններում իրականացնելուն ուղղված ծրագիրը կյանքի է կոչվել Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության ու մի շարք այլ կազմակերպությունների շնորհիվ: Մարզի ղեկավարն ու նախարարը շնորհավորել են կոլեկտիվին, աշակերտներին ու ծնողներին կարևորագույն իրադարձության կապակցությամբ, այնուհետև շրջել հիմնանորոգված դպրոցի չորս մասնաշենքերում, զրուցել...
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներին, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարարը հանձնարարել է...
Հայտարարություն 27.08.2018
Սեպտեմբերի 24-29-ը Իջեւանում կանցկացվի «50/50» վերապատրաստման դասընթացը: Այն նախատեսված է Հայաստանում երիտասարդների հետ համագործակցող պետական մարմինների ներկայացուցիչների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Հայտարարության մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքի «Հայտարարություններ» բաժնում:
Արարատի մարզպետարանի պարզաբանումը 24.08.2018
24.08.2018թ. hraparak.am կայքի « Մարզպետը լծվել է « Ավշարի » տերերից մարզը վերցնելու գործին » հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղի ստուգումների հետ մարզպետարանը չի կարող ունենալ որևէ առնչություն, քանի որ վերոհիշյալ ընկերությունը մասնավոր կառույց է և չի համարվում մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություն: Տեղեկացնում ենք նաև, որ...
Տեղեկացում 24.08.2018
Օգոստոսի 27-ին , ժամը 11:00-ին, Խաչփարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Օգոստոսի 29-ին , ժամը 11:00-ին, Դարբնիկի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Օգոստոսի 30-ին , ժամը 11:00-ին, Քաղցրաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը:

Արարատի մարզպետի հերթական աշխատանքային այցը գյուղական համայնքներ 23.08.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն օգոստոսի 22-ին այցելել է մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Եղեգնավան և Նոյակերտ համայնքներ, հանդիպել համայնքների ղեկավարների, ավագանու անդամների ու բնակիչների, կրթական ու բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Անմիջական մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում հանդիպման մասնակիցներն անկաշկանդ ներկայացրել են իրենց համայնքներում առկա խնդիրներն ու դրանց հետ կապված իրենց մտահոգությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքներում խմելու և ոռոգման...


