Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետին

Մարզպետն ընդունել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետին 22.04.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին և ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանին։ Արարատի մարզպետը, ողջունելով էկոպարեկային ծառայության ղեկավար կազմին, կարևորել է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությունը՝ էկոպարեկային ծառայության ստեղծումը և գործունեությունը: Սեդրակ Թևոնյանը նաև հայտնել է իր...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը՝ եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը՝ եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ 18.04.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Տարիների ընթացքում հայ-եզդիական հարաբերություններն առավել ամրապնդվել են, միասին պատմական դժվարին օրեր ենք հաղթահարել, մեր ուրախությունն ու վիշտն ընդհանուր է, և ես ուզում եմ վստահ...

Պարզաբանում

Պարզաբանում 18.04.2024

Ի պատասխան մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների՝ Արարատի մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է, որ Տ-2-15 «/Տ-2-13/ (Գեղանիստ) – Գետափնյա – Ղուկասավան – Դարակերտ (Տ-2-3)» մարզային նշանակության ավտոճանապարհի Հրազդան գետի կամրջի վիճակի վատթարացումն առավել տեսանելի է դարձել 2023 թվականին: Մարզպետի աշխատակազմի կողմից 2023 թվականի հոկտեմբերից նախաձեռնվել է կամրջի հիմնանորոգման գործընթացի կազմակերպումը։ Այդ նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 20-ին համայնքապետարանը...

Արտաշատ համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները

Արտաշատ համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները 17.04.2024

Արտաշատ համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները: Լուսանկարները Ոստան և Դալար բնակավայրերում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներից են: Նշված բնակավայրերում փողոցներն ասֆալտապատվում են 2023 թվականի՝ 1.578.848.042 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Կառավարության կողմից համաֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքինը՝ 65%: Ծրագրում ընդգրկված են նաև Բաղրամյան, Բերքանուշ, Արաքսավան, Դիմիտրով,...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Մասիս համայնքի Հովտաշատի և Հայանիստի միջնակարգ դպրոցների կառուցման շինհրապարակներ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Մասիս համայնքի Հովտաշատի և Հայանիստի միջնակարգ դպրոցների կառուցման շինհրապարակներ 15.04.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Մասիս համայնքի Հովտաշատի և Հայանիստի միջնակարգ դպրոցների կառուցման շինհրապարակներ։ Կրթօջախները կառուցվում են ՀՀ կառավարության և Ասիական Զարգացման բանկի միջոցներով։ Հովտաշատի դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար, ծրագրի արժեքը կազմում է 1,9 միլիարդ դրամ։ Հայանիստի դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար, արժեքը՝ 2 միլիարդ 299 միլիոն դրամ է։...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հանդիպել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հանդիպել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին 12.04.2024

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է  Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին: ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է մարզի մի շարք դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները՝ նշելով, որ կարևորում են հետադարձ կապը և աջակցությունը դպրոցներին: Կարևորելով կրթության բնագավառում շարունակական բարեփոխումներն ու կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը՝ մարզպետը նշել է, որ իր աշխատակազմը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-13 17:53:05