Նորություններ
Տեղեկացում 18.05.2018
Մայիսի 21-ին ՝ ժամը 14:30-ին,ՀՀ Արարատի մարզի Երասխի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: ___________ Մայիսի 24-ին ՝ ժամը 11:00-ին,ՀՀ Արարատի մարզի Արաքսավանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: ___________ Մայիսի 25-ին ՝ ժամը 11:00-ին,ՀՀ Արարատի մարզի Սիսի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:
Հայտարարություն 17.05.2018
Համաձայն ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանություն տրված «Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի» 4-րդ ուղղության 3-րդ խնդրի <դ> գործողության 4-րդ կետի («Էմիգրանտների և վերադարձած միգրանտների` Հայաստանի համայնքներում կատարած ներդրումների հաջողված պատմությունների ներկայացում պետական մարմինների կայքէջերի, սոցիալական ցանցերի և...

Վանաշեն համայնքի թիմը` սպորտլանդիայի հանրապետական փուլի հաղթող 17.05.2018
Այսօր Վանաձորում կայացել է 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի հանրապետական փուլը, որին Արարատի մարզը ներկայացրել է Վանաշեն համայնքի դպրոցի թիմը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող վերոհիշյալ մարզական մրցումների նպատակն է անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացումը, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, դպրոցական տարիքի...

Մարտի 23-ից մինչև մայիսի կեսերը կայացած առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել է Արարատի մարզի հանրակրթական դպրոցների թվով 83 աշակերտ: Աշակերտներից 20-ն արժանացել է 1- 3-րդ կարգի դիպլոմների, 8-ը` գովասանագրերի: Ըստ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչ Ալբերտ Պետրոսյանի` լավագույն արդյունքներ են արձանագրվել հատկապես Հայ գրականություն, Պատմություն, Օտար լեզուներ, Կենսաբանություն, Հայոց լեզու առարկաներից: Մասնավորապես` առաջին կարգի...

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ ՌԴ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ 15.05.2018
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝ • Վոլգոգրադ • Եկատերինբուրգ • Կազան • Կալինինգրադ • Մոսկվա • Նիժնի Նովգորոդ • Դոնի Ռոստով • Սամարա • Սանկտ Պետերբուրգ • Սարանսկ • Սոչի Հատուկ ռեժիմը...

Մասիսի բժշկական կենտրոնի լաբորատորիան համալրվել է նորագույն սարքավորումներով 15.05.2018
Մասիսի ԲԿ-ի լաբորատորիայի աշխատակիցներն այսուհետ իրենց աշխատանքներն իրականացնելու են նորագույն մեթոդներով. լաբորատոր հետազոտությունների բաժանմունքը համալրվել է ամերիկյան <<HTI>> ընկերության սարքավորումներով: Ըստ բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանի` հետազոտություննների ուղղությամբ տարվող աշխատանքները կհեշտացվեն ստացված չորս` արյան կլինիկական ( արյան բոլոր բաղադրիչների պատկերը ներկայացնող), մեզի (12 պարամետր), բիոքիմիական հետազոտությունների համար նախատեսված...