Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խարբերդի թիվ 1 դպրոցում կայացել է  Արտյոմ Խաչատրյանի <<Իմ աշխարհ>> գրքի շնորհանդեսը

Խարբերդի թիվ 1 դպրոցում կայացել է Արտյոմ Խաչատրյանի <<Իմ աշխարհ>> գրքի շնորհանդեսը 17.03.2018

Նոր Խարբերդի № 1 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Խաչատրյանն <<Իմ աշխարհ>> գրքույկի հեղինակն է: Հայրենասիրության ու հացերգության թեմաներով ստեղծագործող պատանու ժողովածուում ներառված են նաև ուսուցչին, եկեղեցուն ու բնությանը նվիրված բանաստեղծություններ։ Ըստ Արտյոմի՝ իրեն ստեղծագործելու է մղել առաջին ուսուցչուհին՝ Լ. Ավագյանը, իսկ հետո՝ մայրենիի ուսուցչուհին` Գ. Արշակյանը, ով մեկ առ մեկ հավաքել ու հղկել է աշակերտի ստեղծագործությունները, և ծնողների ջանքերով...

 Այցելություն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Այցելություն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան 16.03.2018

Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքների հիմնական դպրոցների մոտ 50 աշակերտ այցելել են Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպված այցի ընթացքում աշակերտներին ուղեկցել են մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչը և դպրոցների զինղեկները։  Վարժարանում հյուրընկալված աշակերտները մի ամբողջ օր անցկացրել են այստեղ, ծանոթացել վարժարանի պատմությանն ու ավանդույթներին, ինչպես նաև ուսումնական...

                 Բաց դաս Տեխնոլոգիա առարկայի շրջանակներում

Բաց դաս Տեխնոլոգիա առարկայի շրջանակներում 15.03.2018

Արտաշատ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան հ.2 հիմնական դպրոցում կազմակերպվել էր ձեռնարկատիրական կրթության տարրերի կիրառմամբ օրինակելի դաս: Տեխնոլոգիա առարկայի շրջանակներում կազմակերպված բաց դասին ներկա են եղել <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, Արարատի մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչ Մանուշ Ռուշանյանը և այլ հյուրեր: Դասի նպատակն էր աշակերտների մոտ ձևավորել միտքը հասկանալու, մտահաղացում ձևակերպելու...

Հուսիկ Փանոսյանը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար

Հուսիկ Փանոսյանը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար 15.03.2018

Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ծննդյան 100-ամյակի և հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրել է ՀՀ Արարատի մարզի վետերանների խորհրդի նախագահ Հուսիկ Փանոսյանին։ Արարատի մարզպետը բարձր է գնահատել Հուսիկ Փանոսյանի հասարակական, մանկավարժական գործունեությունն ու շեշտել, որ նրա անցած ուղին հայրենանվեր է ու սերունդների համար ընդօրինակելի։ Ապա մարզի ղեկավարը Հուսիկ Փանոսյանին է հանձնել պատվոգիր ու դրամական պարգև։ Պատմական խոշոր իրադարձությունների բովով անցած ու...

Դպրոցականների սպորտլանդիայի  տարածաշրջանային փուլը Վանաշենում

Դպրոցականների սպորտլանդիայի տարածաշրջանային փուլը Վանաշենում 15.03.2018

Մարտի 14-ին Վանաշեն համայնքում կայացել է դպրոցականների սպորտլանդիայի Արարատի տարածաշրջանային փուլը, որին մասնակցել են Արարատի և հարակից համայնքների 15 դպրոցների թիմեր(1-3րդ դասարանների աշակերտներ)։ Դպրոցականների միջև անցկացվող մրցումները մեկնարկել են մեծ շուքով։ Վանաշենի դպրոցի բակում սպորտային միջոցառման հանդիսավոր բացման արարողությունը նշանավորվել է համերգային մասով ու տոնական շքերթով։ Ակտիվ մրցապայքարի արդյունքում մարզային փուլ են անցել Վանաշեն համայնքի, Արարատի թիվ 2 և 4 դպրոցների...

Ազոտական պարարտանյութի բաշխումը Վեդի համայնքում

Ազոտական պարարտանյութի բաշխումը Վեդի համայնքում 14.03.2018

Պետական աջակցությամբ  Արարատի մարզին   ազոտական պարարտանյութի հատկացման ծրագրի շրջանակներում Վեդի քաղաքի և հարակից համայնքների գյուղատնտեսությամբ զբաղվող շուրջ 115 տնտեսությունների   երեկ  բաշխվել է 40 տոննա ազոտական պարարտանյութ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-26 17:05:04