Նորություններ

Դասընթաց Վեդու համայնքապետարանում 05.03.2018
Մարտի 5-ին Վեդու համայնքապետարանում տեղի է ունեցել դասընթաց, որը նախատեսված էր ֆերմերների համար: Եվրոպական ներդրումային բանկի ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացը կազմակերպվել էր IPC խորհրդատվական կազմակերպության կողմից

Ավարտին են մոտենում Արարատի ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները 02.03.2018
Դեռևս 2016թ. օգոստոսին մեկնարկած Արարատի ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են: Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության ԾԻԳ-ի պատվիրատվությամբ, իսկ հիմնանորոգման աշխատանքները՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ: Ըստ ծրագրի՝ հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել 2018թ. ապրիլ ամսին՝ կրթվելու և կրթելու համար հարմարավետ պայմաններ ստեղծելով դպրոցի աշակերտների ու մանկավարժական կոլեկտիվի համար: Ավելացնենք նաև, որ այս պահին...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ 02.03.2018
Մարտի 5-ին Արբաթ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այցելել էին Վազգեն Սարգսյանի թանգարան: Աշակերտներն թանգարան էին այցելել դպրոցի զինղեկ Կ. Վահանյանի գլխավորությամբ: Սպարապետի թանգարանում նրա կյանքին ու գործունեությանը ծանոթանալուց հետո աշակերտները կազմակերպել էին ծառատունկ և շաբաթօրյակ:

Խրոնիկ երակային հիվանդությունների թեմայով սեմինար Արարատի մարզպետարանում 01.03.2018
Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ու «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ֆրանսիական ընկերության հայաստանյան ներկայացուցչության համագործակցության արդյունքում բազմիցս իրականացվել են բարեգործական ծրագրեր, որոնց անդրադարձե լենք մեր պաշտոնական կայքում։ <<Լե Լաբողատուաղ Սեղվիե>> ընկերությունն այս անգամ առողջապահական կրթականծրագիր է իրականացրել Արարատի մարզպետարանում՝ ոլորտի ներկայացուցիչներին մասնակից դարձնելով սեմինար-դասընթացի։ Սեմինարը, որին...

Տեղեկատվություն Արարատի մարզում 2018թ. փետրվար ամսին գրանցված արտակարգ դեպքերի վերաբերյալ 01.03.2018
Տեղեկատվություն Արարատի մարզում 2018թ. փետրվար ամսին գրանցված արտակարգ դեպքերի վերաբերյալ Մարզ Տեղանքի անվանումը կամ հասցեն Աղետի տեսակը ԱԻ առաջացման ամսաթիվը ԱԻ ավարտման ամսաթիվը Դեպքի նկարագրությունը Ձեռնարկված միջոցառումները Տեղեկատվության սկզբնաղբյուրը Զոհեր Վիրավորներ Արարատ Երևան-Արտաշատ ա/ճ-ի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ Արևաբույր գյուղում Հրդեհ 02/02/2018 ժ.15:38 02/02/2018 ժ.16:45 Այրվել է Արթուր Շահբազյանին պատկանող չգործող բենզալցակայանում գտնվող վագոն-տնակը՝ մոտ 4 ք.մ և...

Բարեգործական առողջապահական ակցիա Արտաշատի պոլիկլինիկայում 28.02.2018
«Լե Լաբողատուաղ Սեղվիե» ֆրանսիական ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից Արարատում և հանրապետության այլ մարզերում պարբերաբար իրականացվում են առողջապահական բարեգործական ծրագրեր: Հերթական առողջապահական ծրագիրն ընկերության և մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից կյանքի է կոչվել փետրվարի 27-ին՝ Արտաշատի պոլիկլինիկայում՝ նվիրված քրոնիկական երակային հիվանդությանը։ Համատեղ նախաձեռնությամբ, Արարատի մարզի տարբեր համայնքներից...