Նորություններ

Մարզպետը շնորհավորական ուղերձ է հղել ասորիների Նոր տարվա առիթով 01.04.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորիների Նոր տարվա առթիվ։ Ուղերձում ասվում է. «Արարատի մարզի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ ասորական Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ: Դուք հայ ժողովրդի բարեկամ ժողովուրդներից եք, որոնց հետ անցել ենք պատմության քառուղիներով. լիահույս եմ, որ տարիների ընթացքում մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ավելի ու ավելի կամրապնդվի, քանզի հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա պատմության...

Արբաթի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմաթ» լաբորատորիա 28.03.2024
Արարատի մարզի Արբաթի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Արարատի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ, այլ հյուրեր։ Կարևոր նախաձեռնությունը հնարավոր է դարձել իրականացնել Մասիսի համայնքապետարանի, Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանի և Առաջատար տեխնոլոգիաների...

Մարզպետն ու Կառավարության ներկայացուցիչները հանդիպել են մարզում բնակվող արցախցիների հետ 27.03.2024
Արարատի մարզում այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, Միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Նելլի Դավթյանը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, մարզպետի...

Տեղեկատվություն՝ մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 21.03.2024
Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի դեկտեմբերին, 2024 թվականի հունվարին և փետրվարին ծնվել է 368 երեխա՝ 203 տղա, 165 աղջիկ։

Մարզպետի տեղակալը մասնակցել է ԲԸՏՄ կառավարման խորհրդի նիստին 20.03.2024
2024 թվականի մարտի 19-ին տեղի է ունեցել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է րջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզպետարանների, Տարածքային և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի, ՇՄ Էկոպարեկային ծառայության,...

Հայտարարություն 18.03.2024
Հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, հրավիրում ենք ձեզ ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ՝ մասնակցելու «Գործադիր իշխանության, պետական կառավարման մարմինների պահպանման» 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾԾ) և ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի հանրային քննարկմանը։ Քննարկումը տեղի կունենա սույն թվականի մարտի 19–ին՝ ժամը 12։00–ին, ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչությունում (4-րդ հարկ, 403...