Նորություններ

Աբովյան համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզ 24.01.2018
Աբովյան համայնքը ամիսներ անց կունենա նոր մանկապարտեզ: Նախորդ դարի 60-ական թվականներից մինչ օրս մանկապարտեզ չունեցող համայնքում ընթանում են շինարարական աշխատանքներ: Կառուցվող մանկապարտեզի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող <<Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման>> ծրագրով (<<ՍՆՏԶ>>): Ըստ համայնքապետարանի` մանկապարտեզի կառուցման համար նախատեսված բյուջեն կազմում է 143.107.184.59 ՀՀ դրամ: Ավելացնենք...

Սեմինար` <<Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ>> ծրագրի շրջանակներում 24.01.2018
Հունվարի քսանչորսին Արարատի մարզպետարանում անց է կացվել սեմինար, որին մասնակցել են Արարատի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ,մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական, կրթության, մշակույթի և սպորտի, ՏԻ և ՀԳՄ հարցերով, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներ: <<Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ>> ծրագրի շրջանակներում անցկացվող սեմինարն իրականացվում է...

Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է 24.01.2018
1924թ․ այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ բանաստեղծ Պարույր Սևակը։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ բանաստեղծի հայրենի գյուղի և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից ժամանած դպրոցականները, ուսուցիչներն ու սևակասերները իրենց հարգանքի տուրքն են մատուցում Սևակի տուն-թանգարանում ամփոփված նրա շիրիմին և մասնակցում բանաստեղծին նվիրված ցերեկույթին։

Նոր Խարբերդի 2-րդ հիմնական դպրոցը նոր շենք կունենա 23.01.2018
2017թ. օգոստոսի 11-ից Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում սկսվել են թիվ 2-րդ դպրոցի նոր շենքի շինարարական աշխատանքները, որոնց ավարտից հետո դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կոլեկտիվը կարող են դասապրոցեսը կազմակերպել արդիական բոլոր չափանիշներին համապատասխանող շենքային պայմաններում: 503 աշակերտ և 61 աշխատակից ունեցող դպրոցի նոր շենքի կառուցումն իրականացվում է ԱԻՆ-ի Սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակներում, որի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման...

Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի Հայաստանի 2018 թվականի չեմպիոն 23.01.2018
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ շախմատի Հայաստանի առաջնության վերջին տուրը: Հայաստանի չեմպիոնը տիտղոսը որոշվում էր Հայկ Մարտիրոսյան – Ռոբերտ Հովհաննիսյան պարտիայում: Մարտիրոսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար նրան բավարար էր ոչ-ոքի արդյունքը, իսկ Հայաստանի չեմպիոն դառնալու համար Հովհաննիսյանին անհրաժեշտ էր միայն հաղթանակ: Լարված ընթացք ունեցած պարտիայում սպիտակներով խաղացող Մարտիրոսյանը գործեց շատ վստահ և ուժի դիրքերից կողմերը...
Աշխատանքային խորհրդակցություն 23.01.2018
Հունվարի քսաներեքին Արարատի մարզպետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությունը վարել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզպետի կողմից կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարաման ընթացքն ու տրվել նոր հանձնարարականներ: Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է ՀՀ կառավարությանը 2017թ....