Նորություններ

ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Հովհաննես Եմիշյանը հոկտեմբերի 12-ին ներկայացրել է Արարատի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետ, փրկարար ծառայության գնդապետ Արման Ամիրջանյանին։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը և Իլյիչ Շադյանը։ Մինչ այդ, ՀՀ ԱԻՆ նախարարի հոկտեմբերի 9-ի հրամանով՝ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության...

Հանրապետական ռազմամարզաական խաղերի շրջանակում հաղթող ճանաչված Արարատի մարզի երեք տարածաշրջանների թիմերը հոկտեմբերի 11-ին մասնակցել են խաղերի մարզային փուլին։ Արտաշատի քաղաքային մարզադաշտում Նոյակերտի, Նոր Ուղու, Այգեստանի, Արտաշատի ավագ դպրոցի, Նորամարգի և Մասիսի ավագ դպրոցի հավաքական թիմերը իրենց ուժերն են չափել նռնակի նետում, 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք, ձգումներ, կրոսավազք, հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում մարզաձևերում։ Մրցումների մարզային փուլի անկացմանն աջակցել է...
Իրազեկման հավաք Արարատի մարզպետարանում 11.10.2017
<<ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողովի>> անդամների մասնակցությամբ Արարատի մարզպետարանում հոկտեմբերի 10-ին կայացել է իրազեկման հավաք։ Հավաքին մասնակցել են զոհված ( մահացած ) զինծառայողների 15 և առաջին խմբի մեկ հաշմանդամ անօթևանի ընտանիքի անդամները, ինչպես նաև Արարատի մարզպետարանի...

Հիմնանորոգվում է Արարատ գյուղի մանկապարտեզը 10.10.2017
Արարատ գյուղական համայնքի մանկապարտեզում 2017թ․ մայիսից մեծ թափով ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։ Աշխատանքներն ընդգրկում են մանկապարտեզի հանդիսությունների սրահն ու հանգստի սենյակները, խաղասենյակները, խոհանոցն ու սանհանգույցները։ Ներքին աշխատանքներին զուգընթաց կատարվում են արտաքին շինարարակիան աշխատանքներ, բարեկարգվում է բակը։ Հիմնանորոգման ծախսերի 90 տոկոսը իրականացվում է Հայաստանի սոցիալական ներդրումների ֆինանսավորմամբ, ինչպես նաև ծրագրի ծախսերի 10 տոկոսը տրամադրվելու է...

Հոկտեմբերի 8-ին Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված հանրապետական ամենամյա փառատոնի եզրափակիչ միջոցառումը։ Արարատի մարզի ներկայացուցիչ Վաչե Հակոբյանը, ով սովորում է Սայաթ-Նովա համայնքի միջնակարգ դպրոցում, մրցույթի եզրափակիչ փուլում արժանացել է մեդալի։ Վաչե Հակոբյանից բացի փառատոնի եզրափակիչ փուլին այս տարի մասնակցում էր նաև...

Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները մասնակցել են հոկտեմբերի 6-ին Երևանում մեկնարկած «Հայաստանը և Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին: Համաժողովը կազմակերպել էին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը: Համաժողովն անցկացվում է Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային ֆորումի հետ համատեղ: Համաժողովի...