Նորություններ

Եղիշե Չարենցին նվիրված միջոցառում Արտաշատում 28.11.2017
Նոյեմբերի 27-ին Արտաշատի թիվ 2 դպրոցում կայացել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված հայոց հանճարներից մեկի՝ Եղիշե Չարենցի մահվան 80-րդ տարելիցին։ Միջոցառումը հագեցած էր Չարենցի ստեղծագործության տարողունակությամբ ու հանճարեղությամբ, բանաստեղծի մարդկային տեսակի եզակի կոլորիտով։ Ցերեկույթի կազմակերպչի՝ դպրոցի փոխտնօրեն Անահիտ Թորոսյանի և 9-րդ դասարանի աշակերտների շնորհիվ ներկաները ևս մեկ անգամ հիացան ու վայելեցին բանաստեղծի ստեղծագործությունները, ինչպես նաև ունկնդրեցին դրանց հիման վրա ստեղծված...
Բաց դաս Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցում 27.11.2017
Արարատի մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը բաց դաս է վարել ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցի բարձրդասարանցի աշակերտների մասնակցությամբ։ <<Հայ ժողովրդի մշակույթը հին ժամանակներից մինչև մեր օրերը>> խորագիրը կրող բաց դասը կայացել է <<Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի>> շրջանակում։ Հայ ժողովրդի հին ու նոր մշակութային արժեքների ներկայացման ընթացքում Ալբերտ Յակուբովն անդրադարձել է հին, միջնադարյան ու նոր շրջանի արվեստին, գրականությանն ու հայ մեծերի...

Մասիսում նշել են Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակը 24.11.2017
Մասիս քաղաքում կայացել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան 60-ամյակին։ Միջոցառումը, մեկնարկել է Մասիսի քաղաքի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշաքարի մոտից, որտեղ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, հերոսի ընկերները, մասիսցիներն և այլոք ծաղիկներ են խոնարհել հուշաքարին, ապա շարժվել դեպի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ էլ շարունակվել է միջոցառման երկրորդ հատվածը։ Միջոցառման ընթացքում,...

Հանդիպում-քննարկում Արարատի մարզպետարանում 23.11.2017
Նոյեմբերի 23-ին Արարատի մարզպետարանում կայացել է <<Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման չափորոշիչները և զոհերի, ներառյալ երեխաների ուղղորդման ընթացակարգերը>> թեմայով մեկօրյա հանդիպում-քննարկում։ Հանդիպումը, որին մասնակցել են Արարատի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի աշխատակիցները, Արարատի մարզային ոստիկանության, տարբեր համայնքների, ինչպես նաև սոցիալական աջակցության տարածքային մարմինների ներկայացուցիչները , ՀՀ բոլոր մարզերում...
«Կենաց ծառ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է Ձեր հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ակտիվ անդամներին մասնակցել Եվրամիության «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ծառայության» աջակցությամբ իրականացվող «Արարատի մարզում գործող ՀԿ-ների եւ երիտասարդ առաջնորդների համագործակցության հզորացում» աշխատարանների շարքին: Աշխատարանների նպատակն է նպաստել Արարատի մարզում գործող հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների)...

Մասիս քաղաքում բացվել է բարեգործական ճաշարան 21.11.2017
Արարատի մարզի Մասիս քաղաքում Հայկական Կարմիր խաչi ընկերության ՀԿԽԸ) կողմից իրականացվել է հերթական բարեգործական ծրագիրը։ Դեռևս սույն թվականի մայիս ամսին առավել խոցելի տարեցների համար քաղաքում բացվել էր բարեգործական ճաշարան, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ օրեր առաջ: Ծրագիրը, որ իրագործվում է Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ, ընդգրկում է Մասիս քաղաքի և հարակից համայնքների շուրջ 80 շահառուի: Բարեգործական ճաշարանի բացման արարողությանը ներկա են եղել Մասիսի քաղաքապետ Դավիթ...


