Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այգեպատ համայնքում տեղակայվել է ավագանու նիստերի առցանց հեռարձակման համակարգ

Այգեպատ համայնքում տեղակայվել է ավագանու նիստերի առցանց հեռարձակման համակարգ 14.09.2017

Սեպտեմբերի 13-ին Այգեպատ համայնքի բնակիչներին է ներկայացվել aygepat.am պաշտոնական կայքը: Տեղեկատվական համակարգերի կիրառման ոլորտում հանդես գալով ինքնուրույն նախաձեռնությամբ և հայթայթելով ինքնուրույն դրամաշնորհներ՝ Այգեպատը հանդիսանում է Արարատի մարզի առաջին գյուղական համայնքը, որտեղ այսուհետ նաև կիրականացվեն ավագանու նիստերի առցանց հեռարձակումներ: Կայքի շնորհանդեսին ներկա են եղել Արարատի մարզպետարանի ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Հրանտ Առաքելյանը, <<Առաքելություն Հայաստան>>...

Հյուրախաղերով Արարատ քաղաքում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Հյուրախաղերով Արարատ քաղաքում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 13.09.2017

Սեպտեմբերի 12-ին <<Մշակութային կանգառ >> ծրագրի շրջանակներում Արարատի մշակույթի պալատում հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Նոր կազմով ներկայացող նվագախմբի ելույթը եղել է հագեցած ու բազմաբովանդակ։ Համերգային ծրագրի ընթացքում հնչել են կատարումներ Գոռ Հովհաննիսյանի, Յոհան Սեբաստիան Բախի, Արտեմի Այվազյանի ստեղծագործություններից։ Համերգային ծրագրի ընթացքում թավջութակ, ջութակ, անգլիական եղջերափող, կոնտրաբաս, ալտ երաժշտական գործիքներով ելույթ...

               <<Բաց դռների օր>> Պարույր Սևակ համայնքում

<<Բաց դռների օր>> Պարույր Սևակ համայնքում 13.09.2017

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ Պարույր Սևակ համայնք են այցելել <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոնի մասնագետները։ Երևանից ժամանած բարձրակարգ մասնագետները անվճար հիմունքներով իրականացրել են խորհրդատվություն և հետազոտություն՝ ընդունելով սահմանամերձ համայնքի բնակիչներին։ Բարեգործական ծրագրի շրջանակներում ակնաբուժական խորհրդատվություն է ստացել 29 մարդ, անոթավիրաբուժական խորհրդատվություն՝ 23 մարդ, իսկ նյարդաբաններին և թերապևտներին դիմել է 19 և 6 հիվանդ։...

 <<Մշակութային կանգառը>>  Արարատի մարզում շարունակում է իրականացնել  իր առաքելությունը

<<Մշակութային կանգառը>> Արարատի մարզում շարունակում է իրականացնել իր առաքելությունը 12.09.2017

ՀՀ մշակույթի նախարարության <<Մշակութային կանգառ>> ծրագիրը 2017թ․ հունվարից մինչ օրս ՀՀ մարզերում և Արցախի հանրապետությունում իրականացրել է 100-ից ավել միջոցառում։ Մշակույթի համաչափ զարգացման ու մշակութային կյանքի հասանելիության ապահովման առաքելությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում 2017թ․ հունվարից մինչ այժմ Արարատի մարզի տարբեր համայնքների մշակութային հաստատություններում, զորամասերում ևս կազմակերպվել են թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ։...

Օգոստոսի ամսին Արարատի մարզում գրանցվել է 197 ծնունդ

Օգոստոսի ամսին Արարատի մարզում գրանցվել է 197 ծնունդ 12.09.2017

Արարատի մարզպետարանի անձնակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ օգոստոսին, հուլիս ամսվա համեմատ, ծնունդների թիվն ավելացել է տասով։ Մարզային ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2017 թվականի օգոստոս ամսին գրանցվել է 197 ծնունդ։ Նորածիններից 108-ը տղա է, 89-ը՝ աղջիկ։ 

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Վեդու բժշկական հաստատություններում

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Վեդու բժշկական հաստատություններում 12.09.2017

 Սեպտեմբերի 12-ին Արամայիս Գրիգորյանն այցելել է Վեդու բժշկական կենտրոն և Վեդու ծննդատուն՝ դեռևս 2017թ. հունիսից այս հաստատություններում մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Արարատի մարզպետին ուղեկցել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության ներկայացուցիչները: Մարզի ղեկավարը շրջել է հիմնանորոգման աշխատանքների մեջ գտնվող հիվանդասենյակներում, վիրահատական սրահներում, ինտենսիվ պալատներում , նաև հանդիպել և զրուցել վերոհիշյալ հաստատությունների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36