Նորություններ
Բաց դռների օր Արարատի մարզում 09.07.2017
Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ու ֆրանսիական <<Servier>> կազմակերպության համագործակցության արդյունքում կայացել է Բաց դռների օր բարեգործական առողջապահական ծրագիրը: Հուլիսի 3-ին և 6-ին Արարատի և Արտաշատի բժշկական կենտրոններում վերոհիշյալ ծրագրի շրջանակներում դժվարամատչելի հետազոտություններ անցնելու հնարավորություն է ստացել 300-ից ավելի քաղաքացի: Բժշկական առողջապահական ծրագրին մասնակցել են Երևանի և մարզային բժշկական...
Արարատի մարզպետարանի պաշտոնական հայտարարությունը 06.07.2017
Առաջնորդվելով դեղին լրատվամիջոցներին հարիր գործելաոճով ու ստահոդ տեղեկատվություն տարածելու մարմաջով՝ hraparak.am կայքը հուլիսի 6-ին հրապարակել է <<Ավշարի Գրիգորյանները մարզը հավաքել են բռի մեջ․ ԲՀԿականներին զգուշացրել են >> հոդվածը։ Տձև ու անտրամաբանական բնորոշմամբ արտահայտությունների օրգտագործմամբ, անիրական ու զուտ ընթերցում ապահովելու նպատակով ստեղծված հոդվածաշարերը կարծես թե ոչ վերջ ունեն, ոչ էլ սկիզբ, որ ստեղծվում են անիրական, անհասկանալի ու անիմաստ մղումներով։...

Հուլիսի 5-ին <<Մենք>> պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում կայացել է հանդիսավոր քայլերթ։ՀՀ պետական խորհրդանիշներին նվիրված միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզի բարձր դասարանների 120 աշակերտներ` մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների ուղեկցությամբ։ Միջոցառումը միտված էր պետական ու ազգային խորհրդանշանների պահպանմանը, արժևորմանն ու մեծարմանը։ Քայլերթն ազդարարվել է Ազատության հրապարակից և, ընդգրկելով...

Արարատի մարզպետարանում քննարկվել են ամառային զորակոչի անցկացման աշխատանքները 04.07.2017
Հուլիսի 4-ին Արարատի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որը վարել է մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ Ամառային զորակոչի անցկացման հարցերի վերաբերյալ հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը, Արարատի մարզի տարածաշրջանների զինվորական կոմիսարները։ Մինչ այդ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մասնակցել էր հունիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ 03.07.2017
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ 1995 թ․ հուլիսի 5-ին հայ ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը․ ընդունվեց ՀՀ սահամանդրությունը։ Մեր նորագույն պատմության մեջ Սահմանադրության ընդունումը դարձավ հայերիս՝ անկախ պետականություն, ժողովրդավար երկիր ունենալու նպատակադրումը։ Մարդու, քաղաքացու իրավունքների ու ազատության առաջնահերթության ձգտումով յուրաքանչյուրս պետք է լծվենք ժողովրդավարության կառուցման դժվարին գործին և մեր լուման ներդնենք...

Հանրապետության տարածքում մեկնարկել է ամառային զորակոչը 03.07.2017
Հուլիսի մեկին Մասիսի տարածաշրջանում ևս մեկնարկել է զորակոչը։ Զինակոչիկներին բանակ ճանապարհելու ավանդական արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդայնանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, համայնքների ղեկավարներ, Մասիսի ԵԿՄ անդամներ, զինակոչիկների ծնողներ ու հարազատներ, պատանի երկրապահներ։ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդյանը զինակոչիկների օրհնության կարգը սկսել է Տերունական աղոթքով և Աստծուց խաղաղություն խնդրել ամբողջ...