Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն Արարատի մարզում հուլիս ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն Արարատի մարզում հուլիս ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 11.08.2017

 Մարզպետարանի անձնակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով ՀՀ Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2017 թվականի հուլիս ամսին գրանցվել է 187 ծնունդ: Նրանցից 104-ը տղա է, 83-ը` աղջիկ: Արտաշատի տարածաշրջանում ծնվել է 41 երեխա, Արարատի տարածաշրջանում ՝ 100 երեխա: Մասիսի տարածաշրջանում գրանցվել է 46 ծնունդ:  

Ծիրանափողը հայուհու շուրթերին

Ծիրանափողը հայուհու շուրթերին 10.08.2017

 Սույն թվականի հուլիսի 13-23-ը Լեհաստանի Կելցե քաղաքում տեղի է ունեցել միջազգային երաժշտական 44-րդ փառատոնը, որին մասնակցել են երաժշտական և պարային խմբեր ու անհատ կատարողներ՝ տարբեր երկրներից: Հայաստանը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Տոնիկա» ժողովրդական գործիքների անսամբլը, որի մենակատար-դուդուկահար է հանդիսանում Արարատի մարզի Վանաշեն գյուղի 20-ամյա բնակչուհի...

Շարունակվում են Հնաբերդ-Վերին Արտաշատ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Շարունակվում են Հնաբերդ-Վերին Արտաշատ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 09.08.2017

ՀՀ պետական բյուջեից հատկացվող գումարներով մարզում իրականացվող ասֆալտապատման և շինարարական աշխատանքների ընթացքը գտնվում է մարզպետ Արամայիս Գրիգորյանի անմիջական հսկողության ներքո: Աշխատանքներին հետևելու և վերահսկողություն իրականացնելու նպատակով մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության մասնագետները պարբերաբար այցելում են շինարարական հրապարակներ: Այսօր մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Էդիկ Ավետիսյանը և վարչության աշխատակիցները կրկին այցելել են Հնաբերդ...

 Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ       գույքի  կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին

Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին 08.08.2017

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին։ Այցի նպատակն է եղել համայնքներում իրավունքների պետական գրանցումների հետ կապված առկա խնդիրների, մարզի բնակիչներին անհանգստացնող և խնդրահարույց հարցերի լուծման ուղիների քննարկումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները և համայնքների ղեկավարները: Մարզպետ...

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման շինաշխատանքների ընթացքին և խորհրդակցություն անցկացրել Արարատում

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման շինաշխատանքների ընթացքին և խորհրդակցություն անցկացրել Արարատում 31.07.2017

Հուլիսի 29-ին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Վեդու ջրամբարի կառուցման շինհրապարակում, ծանոթացել շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Ջրամբարի կառուցումը կարևոր քայլ է գալիք տասնամյակներում Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածքների հուսալի ոռոգումը և գյուղատնտեսության զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն աջակցելու համար: Ջրային տնտեսության...

Աշխատանքային խորհրդակցություն 31.07.2017

Հուլիսի 31-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են օրեր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից Արարատի մարզում անցկացված խորհրդակցության արդյունքները։ Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը խոսել է գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, ֆինանսական և մի շարք այլ ոլորտներում ունեցած ձեռքբերումներից, բացթողումններից և նախանշել առաջիկա պլաններն ու արդյունավետ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 20:37:41