Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապատեղեկատվության տարածումը շարունակվում է 19.05.2017

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ շարունակում են իրեն բնորոշ գործելաոճը, այն է՝ հրապարակել տեղեկատվություն, որը ոչ միայն որևէ առերեսում չունի իրականության հետ, այլև հոլիվուդյան ֆիլմի սցենար հիշեցնող նախորդ հոդվածների կրկնությունն է։ Ակնհայտ է ու փաստ, որ այս հոդվածների դիմաց և <<անբասիր>> ծառայության համար խոստացված վարձատրությունը գայթակղիչ է ու հեռանկարային, սակայն հարց է առաջանում, թե ուր մնացին այդ դեպքում մարդկային խիղճը և նույն այն բարոյականությունն ու արդարության...

Արարատի մարզպետն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն

Արարատի մարզպետն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն 18.05.2017

Մայիսի 17-ին ՀՀ Արարատի մարզպետարանում անցկացվել է ընդունելություն, որի ժամանակ տարաբնույթ հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է Արամայիս Գրիգորյանը։ Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարներ։ Մարզի տարբեր համայնքներ ներկայացնող քաղաքացիների՝ մարզի ղեկավարին ուղղված դիմումներն ու հարցերը առավելապես վերաբերել են ֆինանսական, սոցիալական, առողջապահական, բնակարանային ու իրավական ոլորտներին: Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց...

Մայիսի 27-ին Հայաստանում անցկացվելու է հանրապետական շաբաթօրյակ 17.05.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ մայիսի 27-ին հանրապետության ողջ տարածքում անցկացվելիք շաբաթօրյակի ժամանակ շեշտադրումը լինելու է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելն ու ամենուրեք անկանոն թափված աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ձևավորելը։ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ մարզի համայնքների ղեկավարներին, հանրակրթական ուսումնական և բուժհատատությունների տնօրեններին են ուղարկվել շրջաբերականներ։...

                       Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 15.05.2017

Մայիսի 15-ին Արարատի մարզպետարանում կայացել է ամենշաբաթյա հերթական խորհրդակցությունը՝ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության սկզբում Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է մարզի գյուղական և քաղաքային համայնքների սեփական եկամուտների ավելացման հետ կապված ծրագրին և ասել, որ այս գործընթացի վերաբերյալ քննարկումներն ու դրանց լուծման եղանակները պետք է լինեն իրատեսական։ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն...

Արարատի մարզում տոնել են Հաղթանակի և խաղաղության տոնը

Արարատի մարզում տոնել են Հաղթանակի և խաղաղության տոնը 10.05.2017

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ միջոցառումներ են անցկացվել հանրապետության բոլոր մարզերում։ Արտաշատում տեղի է ունեցել համամարզային միջոցառումը, որին մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալներ Իլյիչ Շադյանը, Հայրապետ Բաբայանը, Աշոտ Վարդանյանը,մարզպետարանի աշխատակիցները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ու Արտաշատի ՌԴ սահմանապահ զորամասի ներկայացուցիները, ԵԿՄ անդամներ, արտաշատցիներ։ Տոնական միջոցառումը նշանավորվել է հանդիսավոր քայլերթով և...

Տեղեկատվություն Արարատի մարզում ապրիլ ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն Արարատի մարզում ապրիլ ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 10.05.2017

Մարզպետարանի անձնակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով ՀՀ Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2017 թվականի ապրիլ ամսին գրանցվել է 119 ծնունդ: Նրանցից 43-ը աղջիկ է, 76-ը` տղա: Արտաշատի տարածաշրջանում ծնվել է 28 երեխա, Արարատի տարածաշրջանում ՝ 69 երեխա: Մասիսի տարածաշրջանում գրանցվել է 22 ծնունդ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-27 16:49:49