Նորություններ

ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետերի հետ 18.09.2015
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ 10 մարզպետերի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ մարզերում հրատապ կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացին առնչվող հարցերը, խաղողի մթերման և կարկտահարված համայնքների խնդիրներին առնչվող խնդիրները: ՏԿԱԻ նախարարը մասնավորապես խոսեց հակակարկտային համակարգերի բարելավմանն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքը 18.09.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել մարզերում իրականացվող հրատապ կապիտալ ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ նախատեսված բոլոր ենթակառուցվածքային 159 ծրագրերն իրականացվում են հաջողությամբ՝ առանց որևէ...

Աշխատանքային այց Արարատի մարզ 08.09.2015
Սեպտեմբերի 8-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում: Այցի ընթացքում Արամ Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ամռան գյուղատնտեսական աշխատանքների ավարտական փուլում տարվող աշխատանքներին հետևելու և ընթացքը վերահսկելու նպատակով եղել են Մխչյանի 1-ին և 2-րդ աստիճանի ջրհան կայաններում, տեղում դիտարկել ոռոգման ջրի մղման աշխատանքները: Արարատի մարզի ոռոգման ջրամատակարարումն...

Արարատի մարզում շահագործման է հանձնվել հանրապետության ամենախոշոր սպանդանոցը 02.09.2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այսօր Արարատի մարզի Մասիս համայնքում մասնակցել են հայ-իրանական համատեղ «Ոսկե կացին» ընկերության կողմից հիմնադրված սպանդանոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսին , այլ հյուրեր և պաշտոնատար անձինք: Սպանդանոցը զբաղեցնում է 2400 քմ տարածք և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի...

Մարզպետն այցելեց դպրոցներ 01.09.2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը սեպտեմբերի 1-ի և գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորանքները սկսեց մարզի Այնթափ համայնքի 2-րդ դպրոցից, որի շրջանավարտն է եղել նաև մարզի ղեկավարը: Դպրոցի տնօրեն Ալլա Սահակյանը հանդես եկավ բացման խոսքով և շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Հանդիսավոր արարողությունը շարունակվեց դպրոցի բարձր դասարանցիների և նախակրթարանի սաների ուժերով կազմակերպված գեղարվեստական միջոցառմով: ...

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ 31.08.2015
Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և սեպտեմբերի 1-ի կապակցությամբ: Ողջունում եմ բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, իսկ առաջին անգամ դպրոց ոտք դրած մեր առաջին դասարանցիներին՝ ուսումնառության առաջին տարվա առթիվ: Մաղթում եմ բոլոր երեխաներին հաջողություններ ուսման մեջ, լուսավոր ապագա: Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը:Այն նաև գիտելիքներով...