Նորություններ

Տարեցների օրը` Բուրաստանում 01.10.2015
Հոկտեմբերի 1-ին Բուրաստանի մշակույթի տանը տոնական տրամադրություն էր: Համայնքապետրանը նշում էր տարեցների օրը: Մեծահասակների ուրախությունը կրկնապատկվեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի այցելությամբ, ինչն ինքնանպատակ չէր. այն մեծահասակների նկատմամբ մարզպետի հարգանքի, ուշադրության, ջերմ վերաբերմունքի հերթական դրսևորումն էր: Գյուղապետարանի մուտքի մոտ ավանդական կարգով մարզպետին դիմավորելուց հետո միջոցառումը շարունակվեց մշակույթի տան մեծ դահլիճում: Համայնքապետ Աշոտ Թարվերդյանը, ողջունելով...

Մարզխորհրդի հերթական նիստ 01.10.2015
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Արարատի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Հ.Օհանյանը, մարզխորհրդի անդամները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, , ՋՕԸ-ների տնօրեններ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:...

Արարատի մարզում շարունակվում են խաղողի մթերման աշխատանքները 30.09.2015
Արարատի մարզում խաղողի մթերման աշխատանքները գտնվում են մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ամենօրյա հսկողության ներքո: Սեպտեմբերի 29-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը խաղողի մթերման աշխատանքներին անձամբ հետևելու համար աշխատանքային այցով եղել են <<Շահումյան-Վին>> գինու, կոնյակի գործարանում: Մարզի ղեկավարը շրջել է գործարանի տարածքում և ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Խաղողի մթերման գործընթացին...

Մարմարաշենի միջնակարգ դպրոցում բացվել է ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի կիսանդրին 28.09.2015
Սեպտեմբերի 18-ին Մարմարաշենի միջնակարգ դպրոցի առջև բացվել է ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի կիսանդրին: Դպրոցը կրում է ազատամարտիկի անունը: Բացման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանը, ազատամարտիկներ, հյուրեր: Հանդիսության սկզբում ներկաներին ողջունել է դպրոցի տնօրեն Աննա Համբարձումյանը՝ խոսելով հերոսի...

Վարչապետն այցելել է Արարատի մարզ՝ լսել խաղողագործների մտահոգությունները բերքի մթերման հետ կապված 26.09.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպել է մարզի խաղողագործներին, ովքեր վարչապետին են ներկայացրել խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման հետ կապված իրենց խնդիրներն ու մտահոգությունները: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ընթացիկ տարում հանրապետությունում առկա է խաղողի մեծ բերք և կառավարությունն անելու է հնարավորը, որպեսզի...

<<Հայ ճարտարապետների միության>> անդամները հյուրընկալվել են Մասիս քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում 25.09.2015
Սեպտեմբերի 25-ին Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի անձնակազմը հյուրընկալել է դպրոցի բարերարներին` << Հայ ճարտարապետների միության>> 50 անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը: Հանդիպման սկզբում դպրոցի տնօրեն Արևհատ Նազարյանը շնորհակալություն է հայտնել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին դպրոցին ցուցաբերած...