Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվում են Արարատ համայնքի մի շարք բնակավայրերի փողոցներ

Հիմնանորոգվում են Արարատ համայնքի մի շարք բնակավայրերի փողոցներ 21.07.2025

Կառվարութրան 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Արարատ համայնքի Արմաշ, ք. Արարատ, Զոդ Բանավան, գ. Արարատ, Լանջառ, Ավշար, Զանգակատուն, Պարույր Սևակ, Երասխ և Ուրցալանջ բնակավայրերի փողոցները: Ծրագրի ընդհանուր արժեքը 916 միլիոն 810 հազար դրամ է։ Գումարի 55%-ը հատկացնում է Կառավարությունը, 45%-ը համայնքի մասնաբաժինն է։  Լուսանկարները՝ Արմաշ բնակավայրից

Մարզպետն ու պատգամավորները շրջել են մարզում կառուցվող դպրոցներում

Մարզպետն ու պատգամավորները շրջել են մարզում կառուցվող դպրոցներում 17.07.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր մարզպետի տեղակալներ Վլադիմիր Խաչատրյանի, Արտավազդ Նազարեթյանի, ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Արուսյակ Մանավազյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ աշխատանքային այցով եղել է Մասիս համայնքի Հովտաշատ և Հայանիստ բնակավայրերում կառուցվող դպրոցների շինհրապարակներում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին։ Հովտաշատի և Հայանիստի դպրոցները կառուցվում են Կառավարության միջոցներով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, Հայանիստ...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հետևել է Վեդիում մանկապարտեզների և դպրոցների շինարարությանը

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հետևել է Վեդիում մանկապարտեզների և դպրոցների շինարարությանը 10.07.2025

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ այցելել է Վեդի համայնքում իրականացվող մի շարք ծրագրերի շինհրապարակներ։ Սիսավանում և Նոր Ուղիում Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցվում են մանկապարտեզներ։ 90 տեղ–հզորությամբ մանկապարտեզների կառուցումը 70%–ով ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության կողմից, 30%–ը համայնքի մասնաբաժինն է։ Կառավարության միջոցներով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում,...

Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով

Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով 05.07.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։ Ուղերձում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ 1995 թվականի հուլիսի 5-ին հայ ժողովուրդը ամրագրեց իր անկախ պետականության հիմքերը, այսօր էլ սահմանադրական բարեփոխումների փուլում ենք, իսկ մայր օրենքի լավարկումը, գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է յուրաքանչյուրիցս։ Պետք է շարունակենք...

Մեկնարկել է ամառային զորակոչը

Մեկնարկել է ամառային զորակոչը 24.06.2025

Արարատի մարզային զինկոմիսարիատից այսօր մեկնարկել է ամառային զորակոչը: Մարզի նորակոչիկներին ճանապարհելու է գնացել նաև մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Մարզի ղեկավարը տղաներին մաղթել է խաղաղ ծառայություն և կոչ արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու:

Ամառային դպրոց Մասիսում՝ ֆրանսերենով, արվեստով և զարգացման տեսլականով

Ամառային դպրոց Մասիսում՝ ֆրանսերենով, արվեստով և զարգացման տեսլականով 24.06.2025

Հունիսի 9-ից 20-ը Մասիսի երիտասարդական կենտրոնում անցկացվել է երկշաբաթյա ամառային դպրոց, որի առանցքում էր ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի տարածումն ու խորացումը Մասիս քաղաքում։ Նախաձեռնությունն իրականացվել էր Մասիսի զարգացման հիմնադրամի և Ադիբեկյան բարեգործական հիմնադրամի կողմից, Արարատի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։ Ամառային դպրոցի ծրագիրն ուղեկցվում էր ուղերձով՝ «զարգանալ, ստեղծել ու սիրել ֆրանսերենով»: Երեխաները մասնակցել են սպորտային, գեղարվեստական, ՏՏ և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 16:23:10