Նորություններ

Պոեզիայի օր Զանգակատանը 18.06.2015
Պարույր Սևակի մահվան 44-րդ տարելիցի կապակցությամբ Զանգակատանը` նրա տուն –թանգարանում, ավանդական դարձած Պոեզիայի օր էր: Պոեզիայի օրվան մասնակցում էին մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, բաժնի աշխատողներ, Գրողների միության անդամներ Գագիկ Դավթյանը, Մանասեն, Դարիկո Խաչատրյանը, Հուսիկ-Արան, Էմին Սահյանը, հյուրեր Սյունյաց աշխարհից, Արագածոտնից, Վայոց ձորից,...

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը 12.06.2015
Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են նախորդ` ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2015 ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստին մասնակցել է նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ընդլայնված նիստի ընթացքում խոսվել է զորակոչի ամբողջ գործընթացի խիստ վերահսկողության, օպերատիվ կազմակերպման ...

<<Անուշը>>` Արտաշատի դրամատիկական թատրոնի բեմում 05.06.2015
Հունիսի 5-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում Վերին Արտաշատի երաժշտական դպրոցի սաները ներկայացրել են Արմեն Տիգրանյանի <<Անուշ >> օպերան: Հայ ժողովրդական երաժշտության լեզվով գրված առաջին լիավարտ օպերայի դիտմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, մտավորականներ, արտաշատցիներ: Վերին Արտաշատի երաժշտական դպրոցի սաները ինքնատիպ և հուզիչ կատարումներով ներկայացրել են Անուշի և...

Նշավան համայնքը կունենա նորակառույց եկեղեցի 04.06.2015
Հունիսի 4-ին Նշավան համայնքում կայացել է կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի արարողություն, որին մասնակցել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Եկեղեցին կառուցվելու է համայնքի միջոցներով: Արարատյան Հայրապետական Թեմի նշավանի համայնքի եկեղեցու հիմքերի 16 քարերը օծվել են Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ: Օրհնված սալիկներից մեկը եկեղեցու հիմքում է դրել նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Խոսելով համայնքներում եկեղեցու գոյության և կարևորության...

Սիրելի’ երեխաներ Ի սրտե շնորհավորում եմ ձեզ աշխարհի ամենաբարի և լուսավոր տոնի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Դուք մեր երկրի վաղվա օրն եք, մեր հույսն ու հզոր, զարգացած հայրենիքի կերտողները: Ցանկանում եմ, որ անհոգ մանկությունը դառնա ձեր ճակատագրի բարի շառավիղը և ձեր հոգեկերտվածքի պատվանդանը: Մեր պարտքն է պաշտպանել ձեզ և ապահովել ձեր անհոգ, ուրախ ու լուսավոր մանկությունը: Եվս...

Արտաշատում նշել են Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը 01.06.2015
Հունիսի 1-ին Արտաշատ քաղաքում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը: Ամենապայծառ և լուսավոր տոնի կապակությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում երգի և ասմունքի կատարումներով հանդես են եկել Շառլ Ազնավուրի անվան պալատի, ինչպես նաև Արտաշատ քաղաքի տարբեր մանկապարտեզների սաները: Մանուկներն ու պատանիները...