Նորություններ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշատի նորակառույց եկեղեցու բացման արարողությանը 31.05.2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցու օծման արարողությանը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող Արտաշատի վերոնշյալ եկեղեցին կառուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ և բարերարությամբ և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով: ...

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.05.2015
Սիրելի’ հայրենակիցներ Շնորհավորում եմ ձեզ համազգային կարևորություն ունեցող այս օրվա`Հանրապետության տոնի կապակցությամբ: Թող, որ անսասան հավատից, անկոտրում կամքից ու հաստատուն պայքարից ծնված այս տոնը հանդիսանա հայ ժողովրդի լուսեղեն ապագայի, մեր երկրի ամրակուռ սահմանների ամրապնդման ու հզոր հայրենիքի կառուցման պատվանդանը: Մաղթում եմ, որ տոկունությունը, ամուր հավատն ու հայրենասիրությունը ուղեկցեն մեր ժողովրդին և հաջողություններ պարգևեն...

Ուխտագնացություն Գարեգին Նժդեհի շիրիմին 28.05.2015
Մայիսի 28-ին` Հանրապետության տոնի կապակցությամբ , Արարատի մարզի մի խումբ բնակիչներ` Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Եփրեմ Հարությունյանի գլխավորությամբ, ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Վայոց Ձորի Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի և Գարեգին Նժդեհի շիրիմին: Մինչ ուխտագնացության սկիզբը Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը աղոթք է բարձրացրել առ Աստված, ինչպես նաև հայրենիքին, արմատներին ու քրիստոնեական սկզբունքներին հավատարիմ մնալու...

Ուխտագնացություն Քրիստինա-Հայաստանի շիրիմին 26.05.2015
Մայիսի 25-ին Արարատի մարզի Շաղափ համայնք ուխտագնացության էին եկել գրականագետ-անդրանիկագետ Ռուբեն Սիմոնյանը, Էդիկ Ղազարյանը, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, Շաղափի դպրոցի տնօրեն Լյովա Միքայելյանը, Տափերականի դպրոցի տնօրեն Մուշեղ Սարգսյանը, դպրոցականներ, համայնքի բնակիչներ: Նրանք խնկարկեցին շիրիմը, ծաղիկներ դրեցին շիրմաքարին, իսկ Ռուբեն Սիմոնյանը, որ վերջին անգամ Քրիստինա-Հայաստանին...

Արարատի մարզում կրկին կարկուտ է տեղացել 25.05.2015
Մայիսի 23-ին ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Արարատի մարզում տեղացած կարկուտը վնաս է հասցրել Նարեկ, Նորաշեն, Քաղցրաշեն, Դվին, Նոր Կյանք, Լուսառատ համայնքների գյուղացիական տնտեսություններին: Առանձնապես տուժել են Քաղցրաշեն և Նարեկ համայնքների գյուղացիական տնտեսությունների խնձորենու, կեռասենու, դեղձենու, ծիրանենու, սալորենու, ինչպես նաև խաղողի այգիների որոշ հատվածներ: Մոտավոր հաշվարկով կարկուտը վնասել է 120-150 հա տարածություն: Մայիսի 23-ի երեկոյան, ինչպես նաև մայիսի 24-ի...

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 22.05.2015
Սիրելի շրջանավարտներ Հասել է պատանեկության շրջանն ավարտելու և կյանքի նոր` ավելի հասուն ու նպատակային էջ բացելու փուլը: Մաղթում եմ, որ հետաքրքիր ու անակնկալներով լի այդ շրջանում հանդիպած խոչընդոտները չընկճեն ձեզ, այլ ավելի ամրացնեն ձեր կամքը, ոգին ու հավատը, իսկ անակնկալներն ու հանդիպումները լինեն հիշարժան և միայն բարի հետք թողնող:...