Նորություններ

Արարատի մարզպետը ներկա է գտնվել Վերջին զանգի արարողությանը 22.05.2015
Հանրապետության բոլոր դպրոցներում մայիսի 22-ին հնչած ավարտական վերջին զանգը ազդարարել է ուսումնական ևս մեկ տարվա ավարտ: Արտաշատի ավագ դպրոցում այս կապակցությամբ կայացել է Վերջին զանգի արարողություն, որին մասնակցել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, ուսուցիչներ, աշակերտներ,հյուրեր: Միջոցառումը բացել է Արտաշատի ավագ դպրոցի տնօրեն Եպրաքսյա Սիմոնյանը և շրջանավարտներին...

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Կանաչուտ, Այգեստան, Հնաբերդ համայնքներում 16.05.2015
Մայիսի 15-ի երեկոյան Արարատի մարզում տեղացած կարկուտը վնաս է հասցրել մի շարք համայնքների պտղատու այգիներին: Կարկուտի հասցրած վնասները ստուգելու և ստեղծված իրավիճակին անձամբ ծանոթանալու համար Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը աշխատանքային այցով եղել է Կանաչուտ, Այգեստան, Հնաբերդ համայնքներում: Արարատի մարզպետին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը,...

<<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի տարեվերջյան ամփոփում 15.05.2015
Մայիսի 13-ին Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցում կայացել է <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի տարեվերջյան ամփոփում, որին մասնակցել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՔԴԿ-ի սարկավագ Դավիթ Հովհաննիսյանը, ՔԴԿ-ի Մասիսի տարածաշրջանի պատասխանատու Էդգար Գևորգյանը, Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանը, Մասիսի տարածաշրջանի ուսուցիչներ: Հանդիպման ընթացքում Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը քարոզել է լինել սիրով, միաբան, որպեսզի քրիստոնեությունը մեր մեջ ավելի...

Հանդիսավոր արարողություն` նվիրված մայիսի 9-ի հաղթական օրվան 09.05.2015
Մայիսի 9-ին Հայաստանի հանրապետության բոլոր տարածաշրջաններում կայացել են տոնական ու հանդիսավոր միջոցառումներ` նվիրված կրկնակի հաղթանակների` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվան: Հանդիսավոր տոնակատարություններ են անցկացվել նաև Արտաշատ քաղաքում: Արարատի մարզկենտրոն Արտաշատում կայացած միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի...

Խաչքարերի պուրակ` ԵԿՄ շենքի մոտ 08.05.2015
Մայիսի 8-ին ԵԿՄ շենքի մոտ կայացել է Խաչքարերի պուրակի բացման արարողություն: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վադանյանը, ԵԿՄ վարչության անդամներ, հյուրեր: Խաչքարերի պուրակի 15 խաչքարերի տեղակայմանը մասնակցել են հանրապետության բոլոր մարզերը` իրենց կողմից տեղադրված խաչքարերի միջոցով ներկայացնելով հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան: Խորհրդանշական պուրակի խաչքարերը նվիրված են մայիսյան հերոսամարտերին, հայոց Մեծ Եղեռնի...

ՄԵԾԱՐՎԵԼ ԵՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ, ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ 08.05.2015
Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման կապակցությամբ Արարատի մարզի սահմանամերձ Արաքսավան համայնքում գյուղապետ Ատոմ Թադևոսյանը կազմակերպել էր համահամայնքային տոնական միջոցառում: Այդ օրը մեծարվեցին ոչ միայն Հայրենական պատերազմի վետերանները, որոնց օրինակով նրանց զավակները հաղթեցին Արցախյան ազատամարտում, այլև Արցախյան ազատամարտիկները, ինչպես նաև երկու պատերազմների հետևանքները կրած սերունդերը: Գյուղապետը հոգացել էր տոնական առատ սեղանների համար: Հնչեցին հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև...