Նորություններ

Մարզպետի հերթական շրջայցը 06.08.2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, հավատարիմ մնալով վաղ գարնանը հողագործներին տված << գյուղացին ամբողջ տարվա ընթացքում ոռոգման խնդիր չի ունենա>> խոստմանը, այսօր հերթական շրջայցը կատարեց ոռոգման համակարգում ջրամատակարարման ընթացքին, ինչպես նաև տեղերում իրականացվող մասնակի վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Մարզի ղեկավարը այցը սկսեց Մխչյան առաջին և Մխչյան երկրորդ պոմպակայաններից: Առաջին պոմպակայանում Ռ. Աբրահամյանը...

Շարունակվում են 6-րդ համահայկական խաղերը 05.08.2015
Օգոստոսի 5-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտը հյուրընկալեց Մարսելից, Լիբանանից, Արգենտինայից, Երուսաղեմից, Մինսկից, Սպահանից, Թեհրանից, Հունաստանից, Բառնաուլից, Մելբուռնից, Բարսելոնայից, ինչպես նաև Վանաձորից, Վրաստանից, Շիրակից, Կապանից, ԼՂՀ-ից ժամանած թիմերի շուրջ 130 աթլետների և աթլետուհիների: Հյուրերին դիմավորեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, սպորտային...

Փոքր Վեդիում բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն 31.07.2015
<<Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն>> (CARD) հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող <<Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման>> (USAID/PRP) ծրագրի շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում հիմնել է Գյուղատնտեսական Սպասարկման Կենտրոն (ԳՍԿ): Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ԱՄՆ Զարգացման...

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Վեդիի ԲԿ-ում 31.07.2015
Հուլիսի 31-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վեդիի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանի ուղեկցությամբ՝ Ռուբիկ Աբրահամյանը շրջել է թերապևտիկ, վիրաբուժական, լաբորատոր բաժանմունքներում, ծանոթացել հիվանդասենյակների, վիրահատարանների ու այլ բուժծառայությունների համար նախատեսված սենյակների պայմաններին: Մարզի ղեկավարը շրջայցի ընթացքում զրուցել է նաև ստացիոնար բուժում ստացողների և այցելուների հետ՝...

Արարատի մարզպետն այցելել է Մասիսի ԲԿ 30.07.2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում են մարզի առողջապահական համակարգի հիմնախնդիրներն ու ձեռքբերումները: Շարունակելով իր անմիջական հսկողության ներքո պահել առողջապահական համակարգն ու բժշկական կենտրոնների աշխատանքը մասնավորապես՝ մարզի ղեկավարը հուլիսի 30-ին եղել է Մասիսի ԲԿ-ում: Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ...

Արտաշատում էր Համահայկական 6-րդ խաղերի ջահը 29.07.2015
Անթիլիասի Սուրբ Նահատակների մատուռում 2015 թ.հունիսի 28-ին վառված Համահայկական 6-րդ խաղերի ջահը հուլիսի 29-ին հասել է Արտաշատ: Արտաշատի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում ջահակրին դիմավորել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Աժ պատգամավոր Կարինե Պողոսյանը, մարզային գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզիկներ, արտաշատցիներ: Համահայկական 6-րդ խաղերի ջահը Սյունիքի...


