Նորություններ

Բաց դռների օր Արարատ քաղաքում 28.11.2014
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անմիջական նախաձեռնությամբ բազմաթիվ անգամ մարզում կազմակերպվել է բաց դռների օր: Բնակիչներին սպասարկել են Երևանի, ԱՄՆ-ի տարբեր առողջապահական կենտրոնների առաջնակարգ մասնագետներ: Ուշադրության կենտրոնում պահելով մարզի հատկապես սոցիալապես անապահով խավին` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մշտապես նրանց համար հնարավորություն է ստեղծում` օգտվելու անվճար բուժսպասարկումից: Նոյեմբերի 28-ին Արարատ քաղաքի առողջապահական կենտրոնում <<Հայ-Ամերիկյան...

Ծրագրի հանրային քննարկում 26.11.2014
Նոյեմբերի 25-ին Արարատի մարզպետարանում` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ղեկավարությամբ, կայացավ 2015թ. ոռոգման ցանցում ներդրումային ծրագրի քննարկում: Քննարկմանը ներկա էին Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը, 12 համայնքների ղեկավարներ, մարզի 6 ՋՕԸ-երի տնօրեններ, բնապահպաններ, սոցիոլոգներ` ԾԻԳ-ի գրասենյակից: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ողջունելով սկսված գործընթացն, ասաց, որ 2015 թ-ի ոռոգման տարեշրջանին հարկ է...

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ 26.11.2014
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Մասնավորապես, մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների, կառավարության կողմից իրականացվող ծրագրերի, մարզային համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:...

Բաց դռների օր 24.11.2014
Առաջնորդվելով << հիվանդը չի գալիս բժշկի մոտ, բժիշկն է գնում հիվանդի մոտ>> կարգախոսով` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին <<Նորք-Մարաշ>> սրտաբանական բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Լիդա Մուրադյանը, սրտաբանական բաժանմունքի պետ Կարինե Սարգսյանն Արտաշատի պոլիկլինիկայում անցկացրեցին Բաց դռների օր: Մինչ հիվանդներին սպասարկելը, նրաց ընդունեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ջերմ մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում մարզի...

Հանրային լսումներ` Վանաշենում 24.11.2014
Նոյեմբերի 21-ին Վանաշեն համայնքում Արտաշես Գրիգորյանը մեկ տարվա աշխատանքների մասին հաշվետվություն տվեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և նրան ուղեկցող պաշտոնատար անձանց ներկայությամբ: Մանկապարտեզի դահլիճում կայացած հաշվետվությանը ներկա էին համայնքի անդամները, շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարները: Մինչ հաշվետվության սկսելը, մարզպետը շրջայց կատարեց հիմնանորոգված մանկապարտեզի սենյակներում, ծանոթացավ պայմաններին: Հանդիսությունների դահլիճում...

Բաց դռների օր Արևշատ համայնքում 24.11.2014
Նոյեմբերի 22-ին Արարատի մարզի Արևշատ համայնքում << ԱՐԴԱ>> բժշկական-բարեգործական կազմակերպությունն անցկացրեց բաց դռների օր: Արևշատի և շրջակա համայնքների` Աբովյանի, Լանջազատի, Բարձրաշենի բնակիչներին սպասարկում էին Երևանից ժամանած տասը մասնագետներ` մանկաբույժ, վիրաբույժ, թերապևտ, ստոմատոլոգ` մանուկների և մեծահասակների համար: Երևանից ժամանած մասնագետներին օգնում էր նաև վերոհիշյալ համայնքների ...