Նորություններ

Մամլո ասուլիս 19.08.2014
Արարատի մարզպետ Ոուբիկ աբրահամյանն իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարած աշխատանքները ամփոփեց տեղական լրատվամիջոցների մասնակցությամբ: Ներկայացնելով կատարած աշխատանքները` մարզպետն ընդգծեց, որ կարևորում է նախ և առաջ պարզ ու թափանցիկ աշխատելը: -Առաջին օրվանից մարզպետարանում ստեղծել ենք թեժ գիծ, որի պատասխանատուն մարզպետի խորհրդականն է: Այն նպատակ ունի ամբողջությամբ և օպերատիվ կերպով համայնքներում և աշխատավայրերում տիրող իրավիճակին տիրապետում:...

Հյուրընկալվեցին մանկատան երեխաները 15.08.2014
Օգոստոսի 15-ին, Խարբերդի մասնագիտացված մանկատան 15 սաներ` տնօրենի տեղակալ Իրինա Յաղուբյանի ուղեկցությամբ այցելեցին Բուրաստանի բակային ճամբար: Ճամբարականները, համայնքի բնակիչները ծափողջյուններով ընդունեցին հյուրերին: Միջոցառումը բացեց Սաթեն Թարվերդյանը: Հյուրերին ողջունելուց հետո նա ասաց, որ բուրաստանցի երեխաները շատ բան ունեն սովորելու մանկատան երեխաներից` ասեղնագործություն, փայտարվեստ, գոբելենագործություն, և այլն: Այնուհետև, երեխաները հանդես եկան համերգային համատեղ ծրագրով: Մանկատան...

Միջոցառում` նվիրված զինծառայողների մայրերին 14.08.2014
Օգոստոսի 12-ին Արարատի մարզի Բուրաստան համաjնքի բակային ճամբարի պատվավոր հյուրերն էին բուրաստանցի 30 զինծառայողների մայրերը: Միջոցառումը կազմակերպվել էր բանակից զորացրված, ինչպես նաև աշնանը բանակ մեկնող երիտասարդների նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին հարևան համայնքների բնակիչները, նախկին զինվորականներ Սանկտ-Պետերբուրգից: Միջոցառումն սկսվեց ՀՀ օրհներգով, որին հաջորդեց գյուղապետ Աշոտ Թարվերդյանի` ներկաներին ուղղված խոսքը: Նա ասաց, որ Հայոց բանակն ամեն օր է մեր ուշադրության...

Պարարվեստի Ռահվիրան 12.08.2014
Օրերս Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մեծ շուքով նշվեց <<Վանուշ Խանամիրյանի>> անվան պարարվեստի գործիչների միության Արարատի մարզային մասնաճյուղի պատասխանատու քարտուղար Հակոբ Մովսիսյանի ծննդյան 50 և պարարվեստում նրա գործունեության 30 ամյակը: Միջոցառումը սկսվեց տարբեր համայնքներից եկած, ինչպես նաեւ Արտաշատի քաղաքապետարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պարային համույթների ելույթներով` <<Կակաչներ>>-ի, Սևանի...

Բուրաստանիցիները դիտում են աստղերը 05.08.2014
<< Աստղագիտությունը հասու է բոլորին>> ծրագրով, որն իրականացնում է Գերմանիայում ապրող, ծագումով հայ բարեգործը ( չի ցանկացել իր անունը հրապարակել), այսօր` օգոստոսի 1-ին, Բուրաստան են եկել<<Գուդրայք Ջոն>> կազմակերպության անդամներ Ռուբեն Բունիaթյանը, Գագիկ Մելիքյանը` երեք տարբեր ռեֆրեկտոր, <<Իսահակ Նյուտոն>> աստղադիտակներով: Համայնքապետ Աշոտ Թարվերդյանի նախաձեռնությունը գյուղապետարանի բակ էր հավաքել դպրոցահասակներին ու մեծահասակներին: Այնտեղ էին նաև...

Վարդավառը Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում 31.07.2014
Հուլիսի 29-ին, Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում կատարվեց Վարդավառի տոնակատարությունը: Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը, գլխավոր մասնագետ Սեյրան Նազարյանը: Միջոցառումը սկսեց Տեր Արարատ քահանա Օրդյանը Տերունական աղոթքով, ապա բացատրեց տոնի խորհուրդը Աստվածաշնչյան մեկնությամբ: Այնուհետև, ՙԱրտաշատ՚ պարի համույթը ղեկավար Հակոբ Մովսիսյանի գլխավորությամբ սկսեց տոնական միջոցառումը` ՙՀալել եմ եղը՚ երգով ու...