Նորություններ
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզպետարանում 17.12.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատուներ: Քննարկվեցին մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, համայնքների կողմից 2014թ. բյուջեների կազմման գործընթացներին , մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկների ֆինանսատնտեսական վիճակին, ինչպես նաեւ պետական տարբեր ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին...
Ընտրություններ մարզի Ավշար համայնքում 16.12.2013
Դեկտեմբերի 15-ին Արարատի մարզի Ավշար համայնքում անցկացվեցին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տեղեկատվության ընտրողների 3 524 ընդհանուր թվից գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 2 245: Գրանցված թեկնածու Սուրիկ Թեմուրի Գրիգորյանին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 2 219 , դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը ` 5: Անվավեր է ճանաչվել 21 քվեաթերթիկ:
Աշխատանքային հանդիպումներ Արտաշատի տարածաշրջանի գյուղական համայնքների դպրոցներում 14.12.2013
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 13-ին այցելեց Արտաշատի տարածաշրջանի Շահումյան , Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ,Վ.Արտաշատ, Նորաշեն գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներ: Մարզպետը ծանոթացավ դպրոցների շենքային պայմաններին, որից հետո մանկավարժական կոլեկտիվների հետ հանդիպումների ժամանակ ուսումնական հաստատությունների ղեկավարները ներկայացրեցին դպրոցներում իրականացվող ուսումնա-դաստիարակչական գործընթացը, կատարվող և ծրագրված աշխատանքները, խնդիրները:Մանկավարժները նաև...
Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 14.12.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ դեկտեմբերի 11-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկեցին հանրապետության համայնքների կողմից 2014թ. բյուջեների կազմման գործընթացին վերաբերող հարցեր: Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց ծախսերի առավելագույնս արդյունավետ եւ նպատակային պլանավորումը` հաշվի առնելով նաեւ 2014թ. հուլիսից նվազագույն աշխատավարձի նախատեսվող բարձրացումները: Նշվեց, որ նման պարագայում պարտքերի կուտակումը բացառելու համար...
Արարատի մարզի բոլոր դպրոցները ստացան օդաճնշիչ հրացանների լրակազմ 14.12.2013
ՀՀ Արարատի մարզպետարանում դեկտեմբերի 12-ին կազմակերպված միջոցառման ժամանակ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ` առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ մարզի բոլոր կրթօջախներին օդաճնշիչ հրացանների լրակազմ նվիրեց: Միջոցառման ներկա էին ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի այլ պաշտոնատար անձինք, քաղաքային համայնքների ղեկավարները,հանրակրթական դպրոցների տնօրենները, «Հայոց Արծիվներ» կազմակերպության...
Քաղաքացիների ընդունելություն 13.12.2013
2013թ. նոյեմբերի 11-ին ՀՀ Արարատի մարզպետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրված 63 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցեցին 63 -ը , որոնցից 44-ը դիմել Էին ֆինանսական, 3-ը՝ աշխատանքային, մնացածները՝ այլ բնույթի հարցերով: Ընդունելության մասնակցած քաղաքացիներից 45 -ի խնդրանքը բավարարվել է, 14-ինը ընթացքի մեջ է, 4-ինը մերժվել է: Ընդունելությանը ներկա էին մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին...