Նորություններ

Ուխտագնացություն 28.07.2014
Արարատի մարզի Այգեպատ համայնքի 30 տարեցներ, գյուղապետ Սերյոժա Պետրոսյանի գլխավորությամբ և միջոցներով, Հիսուսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ(Վարդավառ) ուխտագնացություն կատարեցին Գառնի և Գեղարդ: Տարեցներին ուղեկցում էր Այգեպատի բուժամբուլատորիայի տնօրեն Լյովա Միսակյանը: Հեթանոսական տաճարում գյուղապետը տարեցներին ներկայացրեց Գառնի տաճարի բազմադարյա պատմությունը` նրա յուրօրինակ դերն ու նշանակությունը մեր մշակույթի պատմության մեջ: Հարմարավետ մեքենաները վետերաններին...

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 25.07.2014
Առողջապահության նախարարի կարգադրությամբ <<Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>> ծրագրով Արարատի մարզում հուլիսի 1-ին մեկնարկեց ոչ վարակիչ, ինչպես նաև կանացի հիվանդությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթացները, որին մասնակցում են ԱԱՊ ՊՈԱԿ-ի, ինչպես նաև տարածաշրջանների,...

Բակային ճամբարի պաշտոնական բացումը 21.07.2014
Հուլիսի 18-ին, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը` մարզպետի տեղական Իլյիչ Շադյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՏ վարչության պետ Ալինա Լալայանի, մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանի ուղեկցությամբ մասնակցեց Բուրաստան համայնքի բակային ճամբարի պաշտոնական բացմանը: Երեխաները գյուղապետարանի մուտքի մոտ մարզպետին դիմավորցին հասկերի փնջերով, իսկ պարի համույթն սպիտակ սավանով ստեղծեց Արարատ լեռան պատկերը: Հնչեց ՀՀ օրհներգը, ձայնակցեցին բոլոր ճամբարականներն ու ծնողները: Ապա, գյուղապետ Աշոտ...

Կանխարգելիչ միջոցառումներ 17.07.2014
Ամռան ամիսներին արձանագրվում է աղիքային վարակիչ հիվանդությունների աճ: Վերջին ժամանակներում աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում է էնտերովիրուսային վարակների դեպքերի աճ: Այդ հիվանդության վարակների տարածման ուղիներից է վերոհիշյալ հիվանդությունների հարուցիչներով աղտոտված ջուրը: Գաղտնիք չէ, որ ամենուր, այդ թվում Արարատի մարզում, երեխաներն ամռանը զովանում են ոռոգման ջրատարներում, ջրամբարներում,առվակներում, պատահական լողավազաններում : Հատկապես ամռանը...

Մարզպետի այցն ամառային ճամբար 14.07.2014
Հուլիսի 12-ին, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի սոցապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանի և ֆին. և սոցտնտեսական զարգացման վարչության պետ Կարեն Եղիազարյանի հետ այցելեց Հանքավանի ՙՀեքիաթային կիրճ՚ մանկական առողջարարական ճամբար: Այցի նպատակն էր՝ մոտիկից ծանոթանալ երեխաների ճամբարային առօրյային, տեսնել թե ինչպես են հանգստանում նրանք: Բնականաբար, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր հետ ճամբար էր տարել նաեւ Արարատի մարզի բերք ու բարիքից: Մարզպետի այցը խիստ...

Հացահատիկի առատ բերք 11.07.2014
Այս օրերին, երբ մարզում ընթանում է հացահատիկի բերքահավաքը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն, ով անձամբ է հետևում բերքահավաքի ընթացքին, այսօր հերթական այցը կատարեց Բուրաստան համայնք: Հիշյալ համայնքի ցորենի 11 հա-ը գտնվում է Արաքսամերձ հատվածում: Մարզպետը զրուցեց գյուղացիների , կոմբայնավարների, համայքնի ղեկավարի հետ: Զրույցի ընթացքում գյուղացիներն իրենց շնորհակալությունը հայտնեցին մարզպետին,կառավարության՝ ցուցաբերցած օգնության համար: Բարձրորակ սերմացուն, ազոտական, ֆոսֆորական եւ...


