Նորություններ

Փոքր Վեդիում դպրոց է կառուցվում 09.08.2023
Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրում կառուցվում է 504 տեղ հզորությամբ նոր դպրոց: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Նշենք, որ դպրոցի հին շենքն ունեցել է բարձր սեյսմիկ խոցելիության աստիճան և տնտեսապես արդյունավետ չէր դրա վերակառուցումը,...

Տեղեկատվություն՝ մարզում հուլիս ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 08.08.2023
Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հուլիս ամսին գրանցվել է 123 ծնունդ՝ 63 տղա և 60 աղջիկ։

Զբաղվածության ծրագիր 08.08.2023
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների համար։ Ծրագրից օգտվելու կամ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ զանգահարելով 114 կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Ծրագրի մանրամասները՝ տեսահոլովակում:

Ծանրամարտի և ըմբշամարտի առաջնություններում Արարատի մարզի մարզիկները գրանցել են էական հաջողություններ 07.08.2023
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում, ինչպես նաև Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած ըմբշամարտի առաջնությունում Արարատի մարզի մարզիկները գրանցել են էական հաջողություններ: Ծանրամարտի առաջնությունում հայ մարզիկները ունեցել են հետևյալ նվաճումները. 1. 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը նվաճել է երիտասարդական ԵԱ-ի արծաթե մեդալը՝ երկամարտում գրանցելով 370 կգ (163+207) արդյունք։Չեմպիոնի կոչմանն արժանացած վրացի ծանրորդին...

Համահայկական ամառային 8–րդ խաղերին Արարատի մարզից մասնակցում է 196 մարզիկ 06.08.2023
«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Գյումրու Քաղաքային մարզադաշտում: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, օրենսդիր և գործադիր...

Տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների փոփոխություն 04.08.2023
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից սպասարկվող մի շարք բնակավայրեր անցել են մի տարածքային կենտրոնից մեկ այլ կենտրոնի սպասարկման տարածք: Ըստ այդմ՝ Արարատի մարզի Ավշար, Արարատ, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Պարույր Սևակ, Ուրցալանջ, Լանջառ, Նոյակերտ, Սուրենավան, Տիգրանաշեն, Վարդաշատ բնակավայրերի բնակիչներին Վեդու տարածքային կենտրոնի փոխարեն կսպասարկի ՄՍԾ Արարատի տարածքային...


