Նորություններ
Խորհրդակցություն՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ 25.08.2022
Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ–ի տնօրեն Արտակ Պողոսյանը, նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն ու դպրոցների տնօրենները։ Փոխնախարարը ներկայացրել է կրթական համակարգում ներդրված բարեփոխումները, քննարկվել են նոր ուսումնական տարվա պատշաճ կազմակերպմանն...
Տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ 19.08.2022
Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի 2022 թվականի երկրորդ նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Նախքան նիստի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը։ Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, փոխմարզպետները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուները։ Մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան...
Տեղեկացում 27.07.2022
Հուլիսի 28-ին՝ ժամը 15:00-ին, Արարատ համայնքում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարություն հետ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիր, որն անցկացվելու է նաև Արարատի մարզում։ «Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը նպատակ ունի նպաստելու հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն և հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների...
Նիզամի բնակավայրում կկառուցվի մոդուլային դպրոց 22.07.2022
ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Նիզամիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի փոխարեն կկառուցվի մոդուլային դպրոց։ Այս դպրոցն ընտրվել է՝ հաշվի առնելով տվյալ դպրոցի բնակավայրում միակը լինելու, մինչև 100 աշակերտ ունենալու սկզբունքը: Առաջնային պայման է եղել սեյսմակայունության խնդիրը. նախապատվությունը տրվել է նաև այս դպրոցին, քանի որ շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չի համարվել: Մյուս կարևոր պայմանը մոդուլային շենքի տեղակայման համար համապատասխան հողատարածքի...
Հայտարարություն 21.07.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը, դասընթացի ծրագրի բովանդակությունը հաստատելու մասին» սույն թվականի սեպտեմբերի 16-ի N 146-Ա/1 հրամանը՝ դասընթացի կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և ծրագրի բովանդակության վերաբերյալ տեղեկությունը: Դասընթացի ժամանակացույցի և անցկացման ծրագրերի մասին՝ այստեղ :