Նորություններ
Հիմնանորոգվում է Այգավան–Եղեգնավան ավտոճանապարհի մի մոտ 3 կմ հատվածը 17.06.2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-2-62, /Հ-8/ (Այգավան) - /Հ-11/ (Եղեգնավան) ավտոճանապարհի կմ0+100-կմ3+000 հատվածը։ Շինարարությունը կատարում է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ «Աստիճան» ՍՊԸ-ն։ Արարատի մարզով անցնող 2.9կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհին այս պահին կատարվում են հողային, հին ասֆալտեբոնե ծածկի քանդման և նոր ասֆալտեբոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Նախագծով նախատեսված են նաև...
Մարզպետն ընդունել է պատերազում վիրավորում ստացած քաղաքացիներին և բարերար Սիլվարդ Բերբերյանին 15.06.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է բարերար Սիլվարդ Բերբերյանին և մարզից Արցախյան վերջին պատերազմում վիրավորում ստացած տղաներին։ Վերջիններս Արարատի մարզպետարանի և Սիլվարդ Բերբերյանի անմիջական աջակցությամբ 3D մոդելավորման դասընթաց են անցել «Արեն Մեհրաբյան» կրթահամալիրում։ Դասընթացին մասնակցություն է ունեցել նաև վիրավորում ստացած քաղաքացիներից մեկի կինը։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել բարերար տիկնոջը և Արարատի մարզում ակտիվ բարեսիրական առաքելություն...
Մարզպետը ճանապարհել է մարզի նորակոչիկներին 13.06.2022
Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը: Մարզի զորակոչիկներին ճանապարհելու էին գնացել նաև մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ԱԱԾ Արարատի ՄՎ պետի պաշտոնակատար Մարատ Բազիկյանն ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը։ Մարզի ղեկավարը ծառայության մեկնող...
Փոխմարզպետն այցելել է Արտաշատի ԲԿ–ում լույս աշխարհ եկած զույգ եղբայրներին 13.06.2022
Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն այցելել է Արտաշատի ԲԿ՝ տեսակցելու օրերս լույս աշխարհ եկած զույգ եղբայրներին՝ Մոնթեին և Նժդեհին։ Փոխմարզպետը շնորհակալություն է հայտնել 39–ամյա Մարիամին հայրենիքին զավակներ պարգևելու համար՝ նրանց մաղթելով քաջառողջություն։ Փոքրիկները ծնվել են 7 քույրերից և 2 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։ Ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և ապրում են Արարատի մարզում։ «Գովելի է, որ վերջին տարիների փորձություններից...
Սահմանամերձ բնակավայրում ապրող քաղաքացիները պետության աջակցությամբ կկարողանան տուն կառուցել 09.06.2022
Քաղաքացիներն այսուհետ կկարողանան սահմանամերձ բնակավայրերում կառուցել իրենց սեփական տունը՝ պետության աջակցությամբ։ Ծրագիրը նպատակ ունի նպաստել մարզային, մասնավորապես՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում ապրելու ցանկություն ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, ինչպես նաև վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռել ընտանիքներին՝ բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող բնակելի տանը և նախընտրած սահմանամերձ բնակավայրում։ Աջակցությունը կտրամադրվի...